23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լևոն Զուրաբյանը լկտիաբար ստում է. Հ1-ի աշխատակից

Երեկ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը մեղադրել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, որ ՀԱԿ-ին Հ1 և հատկապես “Հարցազրույց” ծրագրին հյուր չեն կանչում: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հ1 Հ/Ը աշխատակից Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Զուրաբյանը ստում է:

՛՛Զուրաբյանը լկտիաբար ստում է. ամռան ամիսների ընթացքում քանիցս անձամբ` որպես հաղորդաշարի պրոդյուսեր, զանգահարել եմ Արման Մուսինյանին, Լևոն Զուրաբյանին, Լյուդմիլա Սարգսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արամ Զ. Սարգսյանին, երբ վերջինս դեռ ՀԱԿ-ում էր, և քաղաքական օրակարգի թեմաներով առաջակել հյուրընկալվել նրանց “Հարցազրույցին” կամ “Առաջին լրատվականի” հիմնական թողարկմանը: Նրանք բոլորն էլ մերժել են հրավերները` նշելով, թե չեն ցանկանում հյուրընկալվել Հանրայինում: Իր մերժումներում հատկապես ոչ կոռեկտ է եղել, որքան էլ տարօրինակ է, Լյուդմիլա Սարգսյանը, ով չի համաձայնել անգամ ուղիղ եթերում հանդես գալ ու ներկայացնել իրենց խմբակցության տեսակետն արդիական հարցերի շուրջ` պնդելով, թե Հ1-ը, միևնույն է, սահմանափակելու է խոսքի ազատության իր իրավունքը: Նոր եթերաշրջանում` սեպտեմբերի 17-ից ի վեր, “Հարցազրույցը” որևէ քաղաքական գործչի իր կուսակցական պատկանելության քարոզի համար չի հյուրընկալել, քննարկումներն ընթացել են բացառապես գերատեսչական, աշխատանքային կամ մասնագիտական տիրույթում: Խոսքերիս ապացույցը Հ1-ի պաշտոնական կայքի` “Հարցազրույց” բաժնի արխիվն է, որտեղ ներկայացված են վերջին ամիսների թողարկումների բոլոր տեսագրությունները: Իսկ եթե ՀԱԿ-ն ասելիք ունի հանրությանը, թող ինքը նախաձեռնող լինի և կապվի հաղորդաշարի ստեղծագործական խմբի հետ, քանի որ, ինչպես նշեցի, մեր հրավերները քանիցս մերժվել են…՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ