15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանանց իդեալական ժամատախտակը` 106 րոպե ինտիմ, 36 րոպե` աշխատանք

Հոգեբանները մշակել են իդեալական ժամատախտակ կանանց համար` պարզելով, թե ինչ են նրանք սիրում եւ չեն սիրում անել: Պարզվել է, որ կանանց համար առաջնահերթ են սիրելիի հետ հարաբերությունները, որոնք կարող են շատ ժամանակ խլել նրանցից` օրական 106 րոպե, իսկ երբեմն նույնիսկ մինչեւ 10 ժամ: Կանայք ամենաքիչը ցանկանում են աշխատել եւ տրանսպորտից օգտվել: Դրա վրա գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստ են ծախսել ոչ ավելին, քան օրական կես ժամ:

Իդեալական ժամատախտակը կազմելու համար հետազոտողների մի մեծ խումբ է հավաքվել աշխարհի տարբեր երկրներից: Նրանք հարցումներ են անցկացրել 38 տարեկան 900 կանանց շրջանում` ինչպես են նրանք անց կացնում իրենց օրը եւ ինչպես են վերաբերվում իրենց զբաղմունքներին, գրում է “The Daily Mail”-ը:

Հարցումներն անցկացրած մասնագետները զարմանքով նշում են, որ սիրելիի հետ շփումից հետո կանայք ոչ թե գերադասում են հաճախել գեղեցկության կենտրոններ, այլ պարզապես նստել համակարգչի առջեւ: Գունավոր էկրանի առջեւ նստելու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստ են 98 րոպե ծախսել:

Ցանկալի զբաղմունքների թվում են նաեւ հեռախոսով զրուցելը եւ հարազատների ու ընկերների հետ շփումը: Կանայք հաճույքով չեն կատարում նաեւ կերակուր պատրաստելու պարտականությունը: Դրա համար նրանք պատրաստ են հատկացնել ոչ ավելին, քան 50 րոպե, չնայած որ կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ է հատկացնել ընդամենը 78 րոպե:

Այս ամենով հանդերձ հետազոտողները նշում են, որ նույնիսկ խստորեն հետեւելով իդեալական ժամատախտակին` կանայք, միեւնույն է, երջանիկ չեն լինում: Նրանք համոզված են, որ եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին թույլ տան իրենց կամքով գործել, ապա նրանք օրական  619 րոպե կանցկացնեն սիրելիի հետ, 103 րոպե այլ մարդկանց հետ կշփվեն: Մեկ ժամից քիչ ավել նրանք կծախսեն պասիվ հանգստի վրա: Այդ դեպքում երեխաների եւ աշխատանքի համար մնում է 2-ական րոպե:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ