Խորհրդարանական լսումներ “ԸՕ փոփոխություն կատարելու մասին” նախագծի շուրջ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված “Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, եւ ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը: […]