14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:

Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ