23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն կասկածում է

“Մենք կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին և կողմ չենք զսպողական հարկաբյուջետային քաղաքականությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ  եղած գնաճի, աղքատության ծավալների մեծացման պայմաններում  պետք է գնալ պահանջարկի խթանման ճանապարհով:

“Մենք բազմաթիվ հարցադրումներ ունենք, որոնք կներկայացնենք հանձնաժողովներում քննարկումների ընթացքում, հետո վերջնական կհստակեցնենք մեր դիրքորոշումը”,-անդրադառնալով 2013թ պետբյուջեի նախագծին, նշել է բանախոսը եւ հավելել, որ պետբյուջեի նախագծին այս տեսքով ԲՀԿ-ն դեմ է:

Ներկայացված փաստաթուղթը ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, ոչ թե սոցիալական, այլ գոյատեւման բյուջե է:

Միեւնույն ժամանակ Միքայել Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ-ի “կողմ” կամ “դեմ” քվեարկելը կախված կլինի խորհրդարանում ծավալվող քննարկումներից եւ այն հանգամանքից, կընդունվեն արդյոք ԲՀԿ-ի առաջարկությունները, թե ոչ:

Խոսելով ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին  օրենքում կատարված փոփոխություններից, որով 2500 դրամով նվազագույն աշխատավարձը բարձրացավ, Միքայել Մելքումյանն ասել է, որ ՀՀ նվազագույն աշխատավարձը շատ հեռու է կենսապահովման զամբյուղից եւ այս առումով ՀՀ-ը վերջինն է եվրոպական երկրների շարքում եւ վերջից երրորդն՝ ԱՊՀ երկրների շարքում: “Մեր կարծիքով՝ այս պահի դրությամբ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 55 հազար դրամ և դրա համար կան համապատասխան ռեզերվներ”,-նշել է նա:

Ինչ վերաբերվում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին եւ պարտադիր կուտակային անցնելու համակարգին անցնելուն, պատգամավորի խոսքով, դեռ դրա ժամանակը չէ: ԲՀԿ-ն, նրա խոսքով, կամավոր կենսաթոշակային համակարգի կողմնակից է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ