23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սենսացիա. Բաքուն վաճառում է իր զինվորների օրգանները

Պատերազմն ավարտված չէ, այժմ ընդամենը զինադադար է: Այսօր կազմակերպված ասուլիսին այս մասին նշեց “Մեծ Տիգրան” աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը` ղարաբաղյան բանակցային գործընթացին անդրադառնալով: Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը` նա նշեց, որ իրենք դեմ են “մադրիդյան սկզբունքներին”, քանի որ դրանք Հայաստանի շահերից չեն բխում:

Արցախի գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, ով եւս ներկա էր ասուլիսին, նշեց, որ Ադրբեջանը սադրանքների է դիմում սահմանի վրա` զոհեր տալու նպատակով, քանի որ զբաղվում է սպանված զինվորների ներքին օրգանների վաճառքով: Նա ընդգծեց, որ Ադրբեջանում ձեւավորվում է  “սաֆարովների” հասարակությունը եւ որ հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունն ուղղել նման սադրիչ գործողությունների հանդեպ: “Հարկավոր է ամեն ինչ անել Ադրբեջանի “մարդակեր վարչակազմը” վերացնելու համար”,-հայտնեց Ռոլանդ Բաբայանը:

Ասուլիսի մյուս բանախոս` “Արդարության մարտիկներ” շարժման հիմնադիր Արման Դանիելյանը եւս հաստատեց ադրբեջանցի զինվորների ներքին օրգանները վաճառելու փաստը եւ հավելեց, որ այդ “առեւտուրը” իրագործվում է Ադրբեջանի գործադիր իշխանության հովանու ներքո: Նա նաեւ նշեց, որ իրենք ընդհանրապես չեն ընդունում Ադրբեջան պետության գոյությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ