01 Մարտի, Saturday, 2025
KFC

Բռնության ենթարկված կանայք կարող են պաշտպանել իրենց

Կանանց նկատմամբ իրականացվող հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը: Սեռական բռնությունները ևս մեզ մոտ հազվադեպ չեն: Կարծրատիպ կա, որ սեռական բռնությունները կիրառվում են միայն անբարո կանանց նկատմամբ, սակայն դա այդպես չէ: Հոգեբանի խոսքով՝ ոչ մի կին դրանից ապահովագրված չէ:

Կենտրոնի թեժ գծին վերջին երեք տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, դիմել է բռնության ենթարկված 1044 կին, նրանցից 525-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 476-ը՝ հոգեբանական և 10-ը՝ սեռական:

Կենտրոնի իրավաբան Աստղիկ Կարապետյանը հավելեց, որ ցանկացած կին իրենց ընկերության միջոցով այսօր կարող է ապահովագրվել բռնությունից: ՛՛Հաճախ կնոջը հայրական ընտանիքը ետ չի ընդունում, և նա ստիպված ապահարզանի չի դիմում: Զանգահարելով մեր թեժ գիծ՝ 54 28 28, նա ծանոթանում է իր իրավունքներին, և մենք փորձում ենք օրենքի շրջանակներում լուծել խնդիրները՛՛,-եզրափակեց Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ