21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Եթե ԲՀԿ-ն չվերադառնա ԱԺ, քաղաքական նոր իրավիճակ կստեղծվի. ՀՅԴ

Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազը չէր մտնի խորհրդարան: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ նշեց, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը միանշանակ քաղաքական ենթատեքստ ուներ նախագահական ընտրություններից առաջ: ՀՅԴ-ական պատգամավորը խոսեց ՀՀԿ-ական պատգամավորների, ինչպես ինքն ասաց, բարոյահոգեբանական վիճակի մասին ու նշեց, թե միջանցքներում շփումների ժամանակ նկատել է, որ նրանք […]

Երեք մարզպետ չեն ձգի մինչեւ նախագահական ընտրություններ

Կառավարության մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները չեն բացառում, որ մինչեւ նախագահական ընտրություններ իրենց պորտֆելներին հրաժեշտ կտան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Հիշեցնենք, որ վերջինս այժմ իր հաշվին արձակուրդ է վերցրել, սակայն հերքել է պաշտոնանկության լուրերը՝ նշելով, որ հոգնել է եւ պարզապես հանգստանում է: Կոտայքում նաեւ տեղեկություններ են շրջանառվում, […]

Այո, այստեղ ինչ-որ հարցեր կան. Ռուբեն Հակոբյանը` Ազատ Դեմոկրատների հետ հարաբերություններից

“Ժառանգություն”- “Ազատ դեմոկրատներ” հարաբերություններում լուրջ բան չի կատարվում: Այսօր ԱԺ ճեպազրույցների մասին ասաց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: “Այո, այստեղ ինչ -որ հարցեր կան եւ հարցերի պատասխաններն ամբողջական կլինեն, երբ Քոքոբելյանը կվերադառնա եւ կունենանք իրենց պարզաբանումները”,-նշեց Հակոբյանը: Հարցին, թե այսուհանդերձ, պայմանավորվածություն եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի միջեւ, Ռուբեն Հակոբյանն ասաց.” Պայմանավորվածություն եղել է […]

Հալեպում 2 հայ է զոհվել. կան նաեւ վիրավորներ

Հալեպի հայաշատ թաղամասում կրկին զոհեր կան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: 2 հրթիռ է ընկել, որոնցից մեկը` Զավարյան թատերասրահի փողոցի բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի հետեւանքով  հրդեհ է բռնկվել, զոհեր չեն եղել: 2-րդ հրթիռն ընկել է “Զեյթուն” հայրենակցական միության բնակելի շենքերից մեկի վրա: Հարվածից զոհվել են հայազգի 75-ամյա Պարսում  Պարսումյանը եւ 60-ամյա […]

Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ խաղի կանոնների զոհն է. Ժառանգություն

Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու օրակարգով իշխանությունը շարունակեց այն տխուր ավանդույթը, որը կար: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, որպես կանոն այս եւ նախորդ դեպքերի ժամանակ երեք օրինաչափություն է նկատվում` նախ, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկում են նախագահական ընտրույթունների նախաշեմին, երկրորդ, որ այս միջոցառումն իրականացվում է ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, […]

Ուսուցչի հիմնական խնդիրը ցածր աշխատավարձն է

Հոկտեմբերի հինգին նշվում է ուսուցչի տոնը: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ուսուցիչների խնդիրներից խոսեց ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: ՛՛Ուսուցչին պակասում է այն, ինչ պակասում է հասարակությունը: Առաքելականությունն է պակասում նրան՛՛,-ասաց բանախոսը: Ուսուցչի ամենակարևոր խնդիրներից մեկը, բանախոսի խոսքով` աշխատավարձն է: Ինչպես նշեց Բլեյանը, ուսուցչի կենսամակարդակը վերջին մի քանի տարիների ընթացքում ընկել է, անկում ապրել: […]

ԵԽԽՎ-ում թեժ քննարկումներ են անցկացվել “Սաֆարովի գործի” վերաբերյալ

Հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ-ն լսումներ անցկացրեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով: Քննարկումներին մասնակցի բոլոր երկրները, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, դատապարտել են մարդասպանի գործողությունները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին, ապա ադրբեջանական պատվիրակության կարծիքով` մարդասպանին ազատություն շնորհելն Ադրբեջանի “ինքնիշխան իրավունքն է”, գրում են հայկական լրատվամիջոցները: Ադրբեջանցիներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ իր երկիրը կարեւոր գործընկեր է էներգետիկայի ոլորտում` […]

Հայ մարզիկների բաց նամակը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որի արժանիքը միմիայն շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելու հանգամանքն է, բացահայտ հեգնական ու անհարգալից տոնով և ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի, մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում […]

ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական զորքերի կողմից թուրքական տարածքների ռմբակոծումը, որի արդյունքում 65 մարդ էր զոհվել, տեղեկացնում է “Associated Press”-ը: Խորհուրդը Դամասկոսից պահանջել է անհապաղ դադարեցնել միջազգային օրենսդրության խախտումները: Ինչպես նաեւ կոչ է արելՍիրիայի իշխանություններին հարգել հարեւան երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրումը նավթի գնի կտրուկ աճի պատճառով եղավ: Սեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի