Այո, այստեղ ինչ-որ հարցեր կան. Ռուբեն Հակոբյանը` Ազատ Դեմոկրատների հետ հարաբերություններից
“Ժառանգություն”- “Ազատ դեմոկրատներ” հարաբերություններում լուրջ բան չի կատարվում: Այսօր ԱԺ ճեպազրույցների մասին ասաց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
“Այո, այստեղ ինչ -որ հարցեր կան եւ հարցերի պատասխաններն ամբողջական կլինեն, երբ Քոքոբելյանը կվերադառնա եւ կունենանք իրենց պարզաբանումները”,-նշեց Հակոբյանը:
Հարցին, թե այսուհանդերձ, պայմանավորվածություն եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի միջեւ, Ռուբեն Հակոբյանն ասաց.” Պայմանավորվածություն եղել է եւ լավ կլինի, որ առաջին դեմքերի մակարդակով այս մասին ասեն, որովհետեւ կան պայմանավորվածութուններ, որոնք վարչություններում , կոլեկտիվ չեն քննարկվում, խոսքը այդ պայմանավորվածության մասին է”:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Խաչատուր Քոքոբելյանը բուժման նպատակով ՀՀ-ում չէ, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը, որը վերջինս չի վերցրել եւ որը կստանա Թեւան Պողոսյանը, կլուծվի մինչեւ հոկտեմբերի տասը: Այս պատճառով է, որ “Ժառանգություն” խմբակցությունից ԱԺ նիստերին միայն Ռուբեն Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանն էին մասնակցում: