15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսուցչի հիմնական խնդիրը ցածր աշխատավարձն է

Հոկտեմբերի հինգին նշվում է ուսուցչի տոնը: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ուսուցիչների խնդիրներից խոսեց ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: ՛՛Ուսուցչին պակասում է այն, ինչ պակասում է հասարակությունը: Առաքելականությունն է պակասում նրան՛՛,-ասաց բանախոսը:

Ուսուցչի ամենակարևոր խնդիրներից մեկը, բանախոսի խոսքով` աշխատավարձն է: Ինչպես նշեց Բլեյանը, ուսուցչի կենսամակարդակը վերջին մի քանի տարիների ընթացքում ընկել է, անկում ապրել: ՛՛Առաջիկա երեք տարում էլ նախատեսված չէ կենսամակարդակի բարձրացում: Իսկ եթե ուսուցիչը, ով չկարողանա շատ կարդալ, զարագանալ, զբաղվել, դա իհարկե ազդում է որակի վրա: Տաս կամ քսան տոկոսով ուսուցչի աշխատավարձի բարձրացումը ոչինչ չի տալու՛՛,-պարզաբանեց Բլեյանը:

Սակայն միայն նվազ աշխատավարձով չի ավարտվում ուսուցիչների խնդիրների շարանը: ՛՛Ինչով է զբաղված, ինչ խնդիր է լուծում դպրոցը՛՛,- սա էլ մեկ այլ խնդիր է:

Աշակերտները պետք է սովորեն հարմարավետ դպրոցում, ունենան անհրաժեշտ կրթական միջավայր: Մասնավորեցնելով՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ շատ դպրոցներ ջեռուցում չունեին: Հիմա այդ խնդիրը, բարեբախտաբար, լուծվում է: Իսկ նախագահի հրահանգը, որ այլևս չպիտի լինեն ջեռուցում չունեցող դպրոցներ, նա համարում է ճիշտ, սակայն ուշացած քայլ:

Լուծումներ գտնելու համար՝ կրթահամալիրի տնօրենը անհրաժեշտ է համարում այս բոլոր հարցերը բարձրաձայնել: Դրանից բացի նաև հարկ է, ինչպես ինքը բանախոսն է անում, աշակերտներին սովորեցնել պայքարել, փոխելու ցանկություն զարգացնել նրանց մոտ, այլ ոչ թե մշտապես փնթփնթալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ