11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Եթե ԲՀԿ-ն չվերադառնա ԱԺ, քաղաքական նոր իրավիճակ կստեղծվի. ՀՅԴ

Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազը չէր մտնի խորհրդարան: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ նշեց, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը միանշանակ քաղաքական ենթատեքստ ուներ նախագահական ընտրություններից առաջ:

ՀՅԴ-ական պատգամավորը խոսեց ՀՀԿ-ական պատգամավորների, ինչպես ինքն ասաց, բարոյահոգեբանական վիճակի մասին ու նշեց, թե միջանցքներում շփումների ժամանակ նկատել է, որ նրանք լավ վիճակում չեն:

Աղվան Վարդանյանի խոսքով, այն ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք ամենասուր ելույթներն էին ունենում, մոտենում էին իրեն եւ նշում, թե ինչ լավ ելույթ է ունեցել:

ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ անցնող քառօրյան բոյկեոտելու ԲՀԿ-ի քայլին եւ հռետորական հարց բարձրացրեց, թե կվերադառնա արդյոք ԲՀԿ-ն խորհրդարան, թե ոչ: Աղվան Վարդանյանի դիտարկմամբ, այս հարցը կարող է նոր քաղաքական զարգացումներ բերել:

Հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Օսկանյանի հարցի քննարկմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց.”Տրամաբանական կլիներ , որ նա այդ օրը դահլիճում ներկա գտնվեր, պատճառները չգիտեմ, գնահատականներ չեմ տալիս”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ