08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2012

‘Սիվիլիթասի’ փաստաբանը դիմել է վճռաբեկ դատարան

‘Սիվիլիթաս’ հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմել է վճռաբեկ դատարան՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ փողերի լվացման հատկանիշով հարուցված քրեական գործը կարճելու պահանջով: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարել էր, որ դիմելու է վճռաբեկ դատարան: Իսկ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ավելի վաղ  Henaran.am-ին ասել էր, որ հարկի դեպքում կդիմեն նաև եվրոպական դատարան:

Փուչիկներով գործով մեղադրյալին մեկ տարի ազատազրկում (լրացված)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց “Փուչիկների գործով” մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործով  դատավարությունը:  Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնների խախտման, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ: Այս տարվա մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ նրա իսկ լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով 154 անձ դիմել է […]

Օսկանյանը դեռ հույս ունի

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանն այսօր փակուղում է հայտնվել: Իսկ մարդիկ ուղղակի կորցրել են իրենց հավատը ապագայի նկատմամբ: Այս մասին Օսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: ‘Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն […]

Մանկապիղծ գյուղապետի՞ն հանրային պաշտպան

 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը մինչեւ դեկտեմբեր հետաձգել է  Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ  50-ամյա գյուղապետը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է  ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով: Ինչպես մեզ տեղեկացրեց […]

Օբաման հաղթել է նախընտրական հեռուստաբանավեճում /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման: “CNN”-ի հարցման արդյունքներով` գործող նախագահի օգտին է քվեարկել հեռուստադիտողների 46 տոկոսը: Նրա հակառակորդ Միթ Ռոմնին հավաքել է ձայների ընդամենը 39 տոկոսը: Սակայն ամերիկացիները Ռոմնիին ավելի հարմար թեկնածու են համարում  երկրի էկոնոմիկայի վերականգնման համար: Ամերիկացիների 58 տոկոսի կարծիքով` այդ առաջադրանքն ավելի […]

Ավտովթար Արթիկ-Հոռոմ ճանապարհին. երիտասարդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին  ‘ՎԱԶ-21099’  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: ‘ՎԱԶ-21099’-ի ուղևորը` 1985 թ. ծնված  Վահան Ադամյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը  և   մյուս երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հադրութի Ուտաձոր գյուղի գլխավոր խնդիրը լուծված է

Շուրջ 500 տարի առաջ հիմնված Հադրութի շրջանի Ուխտաձոր սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում: 50-ական թվերին կառուցված եւ արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ  կորուստ եւ, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում: Ծրագրի շրջանակներում, ԼՂՀ կառավարության […]

Մոռացե՞լ եք պարոն Օսկանյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրում է, որ վերջինս մոռոցել է, թե ինչեր են կատարվել իր նախարարության տարիներին: Այս մասին Մելքոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: ‘Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է թողել Հայաստանում օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակագրության վերաբերյալ: Հայաստա~ն լսու՞մ ես, պ. Օսկանյանի աչքերը նոր […]

Այսօր աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է /վիդեո/

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն 1993-ից հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Աղքատության դեմ պայքարի միջազգային օր: Օրը պատահական չէ ընտրված. 1987-ի հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948-ի նույն օրը  ստորագրվել է մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրը, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ծայրահեղ աղքատության, բռնության եւ սովի զոհերի հիշատակին: Հավաքվածները նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված