13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հադրութի Ուտաձոր գյուղի գլխավոր խնդիրը լուծված է

Շուրջ 500 տարի առաջ հիմնված Հադրութի շրջանի Ուխտաձոր սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում: 50-ական թվերին կառուցված եւ արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ  կորուստ եւ, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում:

Ծրագրի շրջանակներում, ԼՂՀ կառավարության հետ համատեղ ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմին աջակցությամբ, երկու ջրամբարներից մեկը վերակառուցվել է, մյուսը` վերանորգվել: Վերակառուցվել է նաեւ գյուղից շուրջ 4կմ հեռու գտնվող ջրաղբյուրը, որի շնորհիվ նվազել է ջրի կորուստն ու մեծացել ջրաքանակը: Գյուղի` զարգացման առավել մեծ հեռանկար ունեցող թաղամասում անցկացվել է ջրագիծ, որն արդեն ունի կանոնավոր ջրամատակարարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ