06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Փուչիկներով գործով մեղադրյալին մեկ տարի ազատազրկում (լրացված)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց “Փուչիկների գործով” մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործով  դատավարությունը:  Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնների խախտման, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ: Այս տարվա մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ նրա իսկ լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով 154 անձ դիմել է բուժհիմնարկ, որից որպես տուժող անցնում են 118 մարդ:

Մեղադրողը անցած նիստում միջնորդել էր Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որ Բոզոյանը միզապարկի քաղցկեղ ունի, նպաստառու ընտանիք է, 9-ամյա որդին վատառողջ է, տառապում է բրոնխիալ ասթմայով: Ըստ փաստաբանի, Բոզոյանը ասել է, որ հելիում գազ ձեռք բերել չի կարող եւ անվտանգության համար պետք է փուչիկները պահվեն 2 մետր բարձրության վրա:

Մեղադրյալը իր խոսքում ներողություն խնդրեց բոլորից, ասաց, որ զջում է, եւ պատրաստ է կրելու դատարանի կողմից սահմանված պատիժը:  Դատավոր Գագիմ Մարտիորսյանը մտավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:

13: 45

Դատարանը որոշում կայացրեց  ‘փուչիկների’ գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ