16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մոռացե՞լ եք պարոն Օսկանյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրում է, որ վերջինս մոռոցել է, թե ինչեր են կատարվել իր նախարարության տարիներին: Այս մասին Մելքոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

‘Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է թողել Հայաստանում օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակագրության վերաբերյալ:
Հայաստա~ն լսու՞մ ես, պ. Օսկանյանի աչքերը նոր է բացվել, նոր է սկսել տարբերել սեւը` սպիտակից, նոր է սկսել տեսնել կյանքում տեղ գտած թերությունները: Եթե ներդրումները պակասել են պ. Օսկանյան, ապա պատճառներից մեկն էլ նախորդ տարիներին, երբ Դուք նախարար էիք այդ ներդրումները լափելու ծավալներն էին, որոնք այն ժամանակ չէիք նկատում…Պարոն Օսկանյան այդ նոր նկատեցի՞ք մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշները, արտագաղթը, ինչ է երբ նախարար էիք, անվտանգության խորհրդի անդամ, այն ժամանակ ամեն ինչ իդեալակա՞ն էր, մտահոգիչ ոչ մի բան չկա՞ր, թե՞ Ձեր կյանքն էր շատ բարեկեցիկ ու նման մանր-մունր բաները չէիք նկատում, եւ հենց դարձաք քաղաքական գործիչ, պատգամավոր` գունավոր ակնոցնրը հանեցիք ու լուսավորվեցիք, դարձաք ամենատես, պայծառատես Վանգան…
Բա Եվրամիության պատվիրակությու՞նը, պատկերացնու՞մ եք` մեկնաբանելով նախկին արտգործնախարարի դեմ հարուցված քրեական գործը, մատ է թափ տալիս, թե իրենք ուշադիր հետեւել են եւ հետեւելու են “Սիվիլիթաս” հիմնադրամի գործի շուրջ զարգացումներին, մեղադրելով իրավապահպաններին արդարադատության խտրական կիրառման մեջ: Ինչ խտրականություն, այ կեղծ, արհեստական ժպիտով` երկակի, եռակի ստանդարտների եւ խտրականության կնքահայրեր ու մայրեր…
Մոռացե՞լ եք, բա Կոսովոն, բա Ղարաբաղը, բա մյուս խտրականությունները, ի սեր Աստծո գոնե Դուք մի խոսեք խտրականությունից…’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ