08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2012

“Իտալիան ուժեղ է, բայց թույլ կողմեր էլ ունի”. Շարմազանովը մեր հավաքականի հաղթանակը կտոնի մարզասերների հետ

Եթե Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար Իսպանիայի հետ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ եւ ֆուտբոլասեր Էդուարդ Շարմազանովը, որը իտալական ֆուտբոլրի մեծ երկրպագու է, անկասկած կերկրպագեր իր ֆավորիտ թիմին, բայց երբ խոսքը Հայաստանի հավաքականի մասին է, մյուս բոլոր թիմերը, ինչպես Շարմազանովն է նշում, երկրոդական են դառնում: “Հայաստանի հավքականն ում  հետ էլ որ խաղա, սկսած Հունաստանի հավաքականից, ես երկրպագելու […]

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին: Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել  գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը […]

Ամերիկացիները ջակուզիով հեծանիվ են արտադրել /ֆոտո/

“FitWet” կոչվող արտասովոր մարզասարք է արտադրել Ֆլորիդայի ֆիրմաներից մեկը: Սարքն իրենից ներկայացնում է հեծանիվի եւ ջակուզիի հիբրիդ: Մարզանքը, համապատասխանաբար, եւս հիբրիդային է. հարկավոր է պտտել անիվները` ջրով լի վաննայի մեջ: Սարքի հեղինակները պնդում են, որ վաննայում մեկ ժամ անիվները պտտելով կարելի է 800 կիլոկալորիա այրել, իսկ առանց վաննայի` 400: Սարքը կուրախացնի նաեւ ցելյուլիտով տառապող կանանց: […]

Թանկարժեք տոմսերը վաճառված են

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն այսօր վաճառվում են միայն ‘Հանրապետական’ ու ‘Հրազդան’ մարզադահլիճներում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՖՖ-ի լրատվության բաժնից: Նշենք նաև, որ գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, տոմսարկղերում այլևս չկան թանկարժեք տոմսեր: Օրինակ` ‘Հանրապետական’ մարզադաշտում վաճառքի են դրված միայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը: Իսպառ վաճառվել են 7000 և […]

Ինքնասպանություն կնոջ եւ աղջկա առաջ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին  Երեւանի Կիեվյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի հետ կապված  այլ մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ եւ աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության […]

ՏՄՊՊՀ նախագահը թիկնապահներ չի ուզում

‘Պարոն Շաբոյանը պաշտոնավարման առաջին օրվանից հրաժարվել է և երբևէ չի ունեցել անձնական անվտանգության աշխատակիցներ’,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախագահից թիկնապահներ է պահանջել, ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը: Հարցին, թե որևէ մեկը չի սպառնացել Շաբոյանին կամ վախեցրել դեղերի շուկայում արված վերջին բացահայտումներից հետո, քարտուղարը պատասխանեց, որ նման բան չկա: ‘Այդ […]

Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն առողջական խնդիրներ ունի: Ինչպես տեղեկացնում է “Daily Mail”-ը, Վինձորի դղյակի 86-ամյա տիրուհին մեջքի ցավերի պատճառով չի կարողացել մասնակցել ասպետներին շքանշաններ հանձնելու հանդիսավոր արարողությանը, որին հրավիրված են եղել ավելի քան 90 ականավոր բրիտանացիներ: Թագուհու փոխարեն կրծքանշաններով ասպետներին կպարգեւատրի նրա որդին եւ թագաժառանգը` արքայազն Չարլզը, ով այդ պատճառով ստիպված է եղել Շոտլանդիայից […]

Իտալիացների կազմում հնարավոր է փոփոխություն

Իտալիայի հավաքականի ու ‘Մանչեսթր Սիթիի’ հարձակվող Մարիո Բալոտելին, հնարավոր է չխաղա այսօրվա Հայաստան-Իտալիա խաղին: Այս մասին հաղորդում է  tuttomercatoweb.com-ը: Ըստ կայքի` Բալոտելին առողջական խնդիրներ ունի, նա երեկ ջերմություն  է ունեցել: Իսկ սա նշանակում է, որ Իտալիայի հավաքականի կազմում կարող են փոփոխություններ լինել:

ՌԴ տրանսպորտի նախարարը հանդիպեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Նախագահին ներկայացրել են այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված