08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2012

ՀՀԿ-ն թեւակոխում է քաղաքական աշնան փուլը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին` մասնավորապես ասաց, որ Հայաստանը թեւակոխում է քաղաքական աշնան փուլը: Ըստ նրա, սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ մեր երկրի ազդեցիկ քաղաքական ուժը: “Ուզենք, չուզենք, իրականությունը սա է. մրցակցության պակաս չկար, եւ հանրապետականները հաղթանակ տարան”,-ասաց […]

Այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է /վիդեո/

1940-ի հոկտեմբերի 9-ին Անգլիայի Լիվերփուլ քաղաքում է ծնվել աշխարհի թերեւս  ամենահայտնի ռոք խմբի` “Բիթլզ”-ի վոկալիստ եւ կիթառահար, բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ,  լեգենդար Ջոն Լենոնը: Ընդհանրապես Լենոնի կյանքում նրան միշտ “հետապնդել է” 9 թիվը`  ծնվել է 9-ին, մահացել` 9-ին, 9-ին կայացել է իր մենեջեր Բրայան Էփսթայնի եւ 2-րդ կնոջ` Յոկո Օնոյի հետ հանդիպումը, նա հաճախ ապրել է […]

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

2012 թվականը Հայաստանի համար կնշանավորվի ևս մեկ սպորտային կարևոր իրադարձությամբ: ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում:  Ի սկզբանե նախատեսված էր առաջնությունն անցկացնել Թայլանդում:  Թայլանդը, սակայն, հրաժարվեց իր երկրում առաջնությունն անցկացնելու գաղափարից: Բռնցքամարտի Միջազգային Ասոցիացիայի` ԱԻԲԱ-ի առաջարկ-հայտարարությանն արձագանքեց Հայաստանը` ի դեմս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանի Բռնցքամարտի  Ֆեդերացիայի նախագահ […]

Պահանջում են չեղյալ համարել “Մանկական Եվրատեսիլի” ընտրությունը

Սեպտեմբերի 30-ին կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012” միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր “Sweetie baby” երգով: Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս §աննշան¦ հարցին […]

“Տաշիրը”` կույրերի համար

Ինչպես արդեն տեղեկացվել է, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նախատեսում է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների երեք դպրոցներին ապահովել բրայլյան դիդակտիկ նյութերով: Արդեն կնքվել է համապատասխան պայմանագիրը “Հանգրվան” հասարակական կազմակերպության հետ, ըստ որի Լեհաստանում կպատրաստվեն և Հայաստան կառաքվեն շուրջ յոթ միլիոն դրամի 14 անուն անհրաժեշտ նյութերը: Վերոնշյալ դպրոցները, ըստ իրենց կողմից ներկայացված հայտերի, […]

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հունգարական հեռուստաալիքին /վիդեո/

ՀՀ նախագահը հարցազրույց է տվել հունգարական “ATV” հեռուստաընկերությանը, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ հունգար ժողովուրդը երբեք էլ հայ ժողովրդի թշնամին չի եղել, նույնիսկ եղել են շատ հայեր, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հունգարիայի անկախության: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ` շարունակելով Լեռնային Ղարաբաղի […]

Պահանջում են դադարեցնել Օսկանյանի դեմ էժանագին և թունոտ հակագովազդը

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից իրենց սպասավորների միջոցով Վարդան Օսկանյանի դեմ սանձազերծած տեղեկատվական արշավը: Էժանագին և թունոտ հակագովազդը վերջին օրերին հասել է այնպիսի մակարդակի, որ, թերևս, կարելի է համեմատել այն խորհրդային տարիներին այլախոհների դեմ մղված քարոզչության հետ: Քաղաքացիական նախաձեռնությունը ցավում է, որ հայրենի նժդեհապաշտ իշխանությունները, հանուն […]

Քաղաքական կյանքը` միապաղաղ ու գարշահոտ ճահիճ

Նախկին փոխոստիկանպետ Ռոբերտ Մելքոնյանին ներհայաստանյան քաղաքական դաշտը գարշահոտ է թվում և անհետաքրքիր: Այն նման է ‘Բուրատինո’ մուլտֆիլմի Տորտիլա կրիայի ճահճին: Այս մասին նախկին փոխոստիկանապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: ‘Մեր քաղաքական դաշտը ինձ հիշեցնում է ‘Բուրատինո’ մուլտֆիլմի Տորտիլա կրիայի ճահիճը, միապաղաղ, հանգիստ, գարշահոտ ճահճախոտերով եւ մոծակներով…Բացառությամբ Օսկանյանի հետ կապված փոքր ալյակները… Քաղաքական նույն դեմքերը, նույն […]

Թուրքիան մի քանի ժամվա ընթացքում Սիրիան հողին կհավասարեցնի. Է. Բաղըշ

Թուրքիայի իշխանությունները որոշել են Սիրիայի սահմանի տարածքում բնակվող քաղաքացիական անձանց էվակուացնել: Ոստիկանությունն արդեն էվակուացիայի անդորրագրեր է տվել Ակչակալ քաղաքի եւ մոտակա բնակավայրերի բնակիչներին, գրում է ‘Росбалт”-ը: Սիրիայի տարածքից արձակած հերթական հրթիռը Թուրքիայի  տարածքում ընկել էր կիրակի երեկոյան` բնակելի տներից 200 մետր հեռավորության վրա: Թուրքական սահմանային ստորաբաժանումներն անմիջապես պատասխան կրակ էին արձակել: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված