19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն թեւակոխում է քաղաքական աշնան փուլը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին` մասնավորապես ասաց, որ Հայաստանը թեւակոխում է քաղաքական աշնան փուլը: Ըստ նրա, սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ մեր երկրի ազդեցիկ քաղաքական ուժը: “Ուզենք, չուզենք, իրականությունը սա է. մրցակցության պակաս չկար, եւ հանրապետականները հաղթանակ տարան”,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակը նկատեց, թե որոշ քաղաքական ուժեր խոսում են ժողովրդի անունից, սակայն ” ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն Ամենայն հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը”:

Շարմազանովը կանխատեսելու շնորհ չունի եւ դա անշնորհակալ գործ է համարում. սպասվող նախագահական մրցարշավի` ով կառաջադրվի, ով ում թեկնածությունը կպաշտպանի սցենարը հրաժարվեց կռահել: Անդրադառնալով ԲՀԿ-ական Օսկանյանի տեսակետին, թե ԲՀԿ-ն պետք է առանձին նախագահի թեկնածուով ներկայանա նախագահական ընտրություններին` ասաց, թե չի պատրաստավում ԲՀԿ պատգամավորների առանձին հայտարարությունները մեկնաբանել:

Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Ծառուկյանը դեռ պաշտոնապես հայտարարություն չի արել նախագահական ընտրությունների մասին եւ եթե-ներով առաջարկեց չխոսել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ