Պահանջում են չեղյալ համարել “Մանկական Եվրատեսիլի” ընտրությունը
Սեպտեմբերի 30-ին կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012” միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը:
ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր “Sweetie baby” երգով:
Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս §աննշան¦ հարցին կանդրադառնանք ավելի ուշ:
Կատարենք մի փոսքրիկ էքսկուրս Մանկական Եվրատեսիլյան պատմության էջերով:
Մանկական Եվրատեսիլ 2009` Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը և իր փայլուն ելույթով բերեց Հայաստանին 2-րդ պատվավոր տեղը: Սակայն արդյոք ուներ Լուարան հայաստանյան նախընտրականին մասնակցելու, առավել ևս Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք: Ըստ Եվրատեսիլյան կանոնի մասնակիցը պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի կամ հայտը ներկայացնելու պահին պետք է անընդմեջ ապրած լինի տվյալ երկրում առնվազն 2 և կես տարի, իսկ Լուարա Հայրապետյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ապրում էր Աստրախան քաղաքում, ավելին, 2008-ին մասնակցել և հաղթել էր “Слօвянский Базар” միջազգային մրցույթում, հանդես գալով ՌԴ-ի դրոշի տակ:
Մանկական Եվրատեսիլ 2010` Վլադիմիր Արզումանյանը, ով կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր և բնակվում է ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում, պատվով ներկայացավ մրցույթում և հաղթանակ բերեց Հայաստանին: Սակայն, նախընտրականի մասնակիցներից մեկը կիսաեզրափակիչ փուլում հանդես եկավ §+¦ ֆոնոգրամմայով` խախտելով Եվրատեսիլյան օրենքը ու, չնայած այդ կոպիտ խախտմանը, շարունակեց պայքարը եզրափակչում և անգամ զբաղեցրեց առաջատար դիրք:
Հանրային Հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանին մատնանշվեց այս փաստը և պահանջ ներկայացվեց որակազրկել տվյալ խումբը և հանել մրցույթից, որի արդյունքում մասնակիցների դիրքերի լուրջ փոփոխություն էր տեղի ունենալու. 4 մասնակից հավաքում էին հավասար միավորներ և Վլադիմիր Արզումանյանի փոխարեն, Հայաստանը կներկայացներ ոչ պակաս տաղանդավոր երգչուհի Լիդուշիկը:
Ալեքսան Հարությունյանը խնդրեց լռել այդ մասին, պատճառաբանելով այն, որ Եվրոպան չի հանդուրժի նման օրինազանցություն և կորակազրկի Հայաստանը, կմերժի մասնակցությունը Եվրատեսիլում առհասարակ և կենթարկի տուգանքի: Ուստի երկրի շահը դարձավ ԳԵՐԱԿԱ և բողոքող կողմը լռեց:
Մանկական Եվրատեսիլ 2011` Այդ տարի Եվրատեսիլի նախընտրական փուլի պրոդյուսեր հանդիսացավ Շարմ ընկերության հիմնադիրներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որի ընկեր` Արթուր Ասատրյանը (Գ. Նազարյանի հիմնած §Ինգա և Անուշ Արշակյաններ¦ նախագիծի պրոդյուսեր) ներկայացնում էր Դալիթա երգչուհուն, նրա դուստր` Էմմա Ասատրյանն էր երգի հեղինակը, Գրիգոր Նազարյանի կինը` Լիլիթ Մարգարյանը, կարեց շոուի հագուստները:
Եվ վերջապես` Շարմ ընկերության տնօրեն` Կարեն Կազարյանը և Շարմ ՈՒՀԱ-ի (КВН) թիմի անդամ` Ռուբեն Թումանյանը ներկայացնում էին §անաչառ¦ ժյուրին: Գրիգոր Նազարյանի §անկողմնակալ¦ մոտեցումը իրեն զգացնել էր տալիս մրցույթի ողջ ընթացքում, ինչի արդյունքում Դալիթան իր §շատ լավ մտածված¦ շոուի շնորհիվ հաղթեց և ներկայացրեց Հայաստանը:
Մանկական Եվրատեսիլ 2012` Հանրային Հեռուստաընկերությունը գերազանցեց ինքն իրեն: Այս տարի խախտումները սկսվեցին արդեն իսկ հայտերն ուսումնասիրելու պահից, փոխարենը մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականություն և լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում:
Դրա հետևանքով նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ և խմբեր: Ոտնահարվեցին երեխաների իրավունքները: Սակայն, բողոքների ու հետևողական պայքարի արդյունքում մի քանիսը ի վերջո ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում: Անդրադառնանք 19:30-ի փոխարեն 19:00-ին ուղիղ երերով հեռարձակվող միջոցառման սկսվելու փաստին:
Եվրատեսիլյան կանոնին համապատասխան երգի տևողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ 4 րոպե: Միջոցառման հայտարարված և փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե:
30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար հավասար է 7-8 մասնակից զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով (քվեարկությունը սկսվում է անմիջապես առաջին ելույթից): Ըստ Եվրատեսիլյան կանոնների, կարճ հաղորդագրություններով հավաքած միավորնեը, ժյուրիի հավասար գնահատականի դեպքում, ունեն առավելություն:
Այս տարի Բելգիայում կայացած նախընտրականի կիսաեզրափակչի արդյունքները համարվել են չեղյալ՝ հեռարձակումը ընդամենը 15 րոպե շուտ սկսելու պատճառով, և քաղաքացիներին փոխհատուցվել են կարճ հաղորդագրությունների վրա ծախսված գումարները: Եվ ի վերջո հաղթող խմբի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանություն:
Եվրատեսիլյան խիստ կանոն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ` Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: Այլ մասնակիցների ղեկավարներից ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է:
Այս պահին Հ1-ը հայտարարել է իր վերջին խոսքը, որով կատարել է իր հերթական սխալը:
Հայտարարել, որ խումբը ի սկզբանե բաղկացած է եղել 4 հոգուց, այն դեպքում, երբ խումբը մինչև Եվրատեսիլը չի ունեցել ոչ մի հրատարակած երգ, տեսահոլովակ և առհասարակ ոչ մի գործունեություն, ավելին, համացանցում զետեղված բոլոր լուսանկարներում, տեսահոլովակում, հարցազրույցների ժամանակ, փորձերին և ի վերջո վիճակահանության ժամանակ, երբ արգելվել էր շոուի մասնակիցներին ներկա գտնվելը, Compass band-ը ներկայացավ 5 հոգանոց կազմով, ոչ այլ ինչ է, քան բացահայտ ՍՈՒՏ:
Իսկ երեխային, ով խմբի հաղթանակի գրավականն էր, անվանել ընդամենը շոու, համարում ենք առնվազն անբարոյականություն:
Կարծում ենք, որ Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին ներկայացվել է, որ Compass band-ից բացի նախընտրականին ուրիշ արժանի ելույթ չի եղել, որի պատճառով էլ ղեկավարը որոշել է աչք փակել մեկ §փոքրիկ¦ խախտման վրա: Իսկ ի՞նչ կասի նա, երբ իմանա Հայաստանի կողմից եվրատեսիլյան կանոնների բազմաթիվ խախտումների մասին:
Թերևս այս անգամ էլ Պետության շահերը ընդունենք ԳԵՐԱԿԱ և, Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով, չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ հրատապ կերպով չեղյալ համարել ընտրության արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ պատժել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:
ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՆԻ ԽԻՍՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ:
Հարգանքով,
“Տաղանդավոր Սերունդ” մանկապատանեկան,
երիտասարդական ՀԿ-ի նախագահ
Միքայել Մարգարյան