17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հունգարական հեռուստաալիքին /վիդեո/

ՀՀ նախագահը հարցազրույց է տվել հունգարական “ATV” հեռուստաընկերությանը, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ հունգար ժողովուրդը երբեք էլ հայ ժողովրդի թշնամին չի եղել, նույնիսկ եղել են շատ հայեր, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հունգարիայի անկախության:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ` շարունակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, որին մեծապես վնաս հասցրեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման որոշումը, ինչն ավելի խորացրեց կողմերի միջեւ հակամարտությունը: Չնայած նախագահի կարծիքով` Ադրբեջանի վարած քաղաքականությունը շատ քիչ հույսեր է տալիս, որ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հունգարիայի կառավարությունն իրազեկված էր Սաֆարովի արտահանձնման հետեւանքների մասին, այդ պատճառով էլ հայկական կողմին տեղյակ չի պահվել այդ մասին: “Հունգարացի պաշտոնյաները նույնիսկ ստել էին մի քանի ամիս առաջ` ասելով, որ արտահանձնում չի լինելու: Այնուամենայնիվ, ես չեմ ցանկանում, որ հայ ժողովուրդը երես թեքի Հունգարիայից` այդ երկրի կառավարության պատճառով”,-նշել է նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ