Քոչարյանը հիասթափված է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով: “Ուշադրությամբ ծանոթացա “գործի” հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած “Սիվիլիթաս” հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: […]