08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2012

Սաակաշվիլին ընդունում է ընդդիմության հաղթանակը, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում եւ պատրաստ է ներկայացնել վարչապետին, որը կարժանանա ընդդիմության հավանությանը: “Մենք ընդունում ենք, որ “Վրացական երազանք” կուսակցությունը հաղթել է ընտրություններում, ընդ որում` այնպիսի առավելությամբ, որ վիրավորական կլինի ընտրողների համար ձգձգել նոր կառավարության կազմավորումը”,-“Рустави-2” հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան: Վրասատանի ԿԸՀ-ը […]

Հարկավոր է կարգավորել հարաբերությունները մեր ամենամեծ հարեւանի հետ. Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությոնները կարգավորելու իր մտադրության մասին` միաժամանակ նշելով, որ ինքը գիտակցում է` որքան դժվար դա կլինի, սակայն նա համոզված է, որ դա անհնարին չէ, հաղորդում է “PБK”-ն: Միաժամանակ Իվանիշվիլին հայտնել է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին եւ Եվրոպային ինտեգրվելու քաղաքական կուրսը չի […]

Դեպի արեւմտյան, եվրոպական արժեքներ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում գրել է. “Նախկին խորհրդային եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական եւ “նրան կից” գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետեւանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների` “արդար դատաստանի” մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների “լատենտ” […]

“Գողական օրենքները” հարգող Թոխմախի Մհերի ճիշտը. Ժողովուրդ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Այս լուրը “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. “Ես կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը”: Իհարկե, դրանում որեւէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց` Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել […]

Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը կորել է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ  թերթի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի […]

Գեներալը հրավիրատոմս էր բաժանում. Ժամանակ

“Ժամանակ”-ի թղթակիցը նկատել է, որ երեկ ԱԺ-ում ոչ միայն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ մեղադրյալ դարձնելու հարցն էր քննարկվում, այլեւ հարսանեկան հրավիրատոմսեր էին բաժանում: “Ամուսնացողը ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանի որդին է՝ Զարզանդ Սարոյանը։ Հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ “Օջախ” ռեստորանում։ Ի դեպ, երեկ թե Սեյրան Սարոյանը, թե Մանվել Գրիգորյանը միահամուռ կերպով մասնակցեցին Օսկանյանին […]

“Կմերկացնեն” գլխավոր դատախազին. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  տեղեկություններով, մի շարք քաղաքական խորհրդարանական ուժեր պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ` պահանջելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը: Իրենց նախաձեռնության մեջ չտապալվելու համար այդ ուժերն այս օրերին պատրաստում են գլխավոր դատախազին “մերկացնող” փաստեր, ուսումնասիրում են նրա ունեցվածքն ու բիզնեսը: Իսկ այն, որ գլխավոր դատախազը միջնորդավորված բիզնես ունի բոլորին է հայտնի: Նրա պաշտոնանկության հարցում հատկապես միակամ […]

Սկանդալ Հանրայինում.Հրապարակ

Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց “Մանկական Եվրատեսիլ-2012”-ի մեր ներկայացուցչի անունը. դա 5 տղաներից կազմված “Compass band” խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն ըստ “Հրապարակի” Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը նշեց, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես՝  կեղծվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված