Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը կորել է. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր:
Երեկ, երբ թերթի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի պատասխան է տվել` նախագիծ դեռեւս չկա:
Թերթը հիշեցնում է, որ Փակ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ի սկզբանե նրա նպատակը եղել է շենքը քանդել եւ նույնությամբ նորը կառուցել, ոչ թե՝ ամրացնել եղած վիճակով, ինչպես որ ճիշտ էին համարում շատ մասնագետներ:
Այդպիսով, սկզբում շուկայի հիմքերը փորվեցին, ու շինարարություն սկսվեց` առանց ստորգետնյա հատվածի նախագիծ ունենալու, հիմա էլ` վերգետնյա հատվածի նախագիծն է ”ընդհատակ անցել”:
Շուկայի պատերն, ի դեպ, թվում է` թույլ քամուն անգամ այլեւս չեն դիմանա