25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայի նախագահը հրաժարվել է խաղաղ բանակցություններից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խաղաղ բանակցություններ չի վարի ոչ սիրիական ապստամբների հետ, որոնք պայքարում են իր դեմ իր իսկ երկրի տարածքում, ոչ էլ ներգաղթյալ ապստամբների հետ: Նախագահի նման դիրքորոշումը  “Al Arabiya” հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը, ով 2012-ի օգոստոսին փախավ Հորդանան:

Ասադը հրաժարվել է բանակցություններ վարել ընդդիմության հետ` թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս: Այս ընդդիմությունը հայրենասեր չէ, ինչպես նաեւ զինված է: Մենք բոլորս շոկի մեջ էինք, երբ լքում էինք նախագահական նստավայրը: Վերջին օրերին, երբ Սիրիայի ազատագրական բանակի վերահսկողության տակ էր Հալեպի տարածքի 70 տոկոսը, ես գրեթե հույսս կորցրել էի”,-հայտարարել է Հիջաբը:

Նա նշել է, որ այս հեղափոխությանը պետք է աջակցել ցանկացած ուժերի եւ միջոցների օգնությամբ եւ որ Սիրիայի բնակչության ողբերգություններին ու տառապանքներին պետք է վերջ դրվի:

Սեպտեմբերի վերջին նախկին վարչապետը նույն հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ սիրիական վարչակարգը պահպանվում է միայն Ռուսաստանի եւ Իրանի աջակցության շնորհիվ: “Միայն այս 2 երկրների շնորհիվ է, որ վարչակարգը դեռեւս հաջողությամբ իշխում է”,-ընդգծել էր նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ