12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

‘Դժվար ապրուստի գժերը”

‘Արմենիա’ հեռուստաընկերության սերիալներից մեկը` ‘Դժվար ապրուստը’, ոչ միայն զայրացնում է շատերին, այլ զարմացնում է: Նախկին փոխոստիկանապես Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատահաբար դիտել է սերիալից մի քանի դրվագ, և զարմացած է:

‘Ժողովուրդ հետո էլ ասում եք հետամնաց ենք, աղքատ, չենք զարգանում…
Ամեն ինչ տեսել էի, բայց բրենդային ջինսերով, կրասովկեքով, խնամքով շպարված հոգեկան հիվանդներ չէի տեսել: Շշմեցուցիչ տեսարան, որ բախտ վիճակվեց տեսնել “Դժվար ապրուստ” սերիալում` վահանակով ալիքները շրջելիս: Հայրենասիրական կողմն էլ էր ապահովված, “գժերից” մեկը անընդհատ զինվորականների նման ողջունում էր` պատիվ էր առնում:
Չէ, գժանոց ու գժեր ունենք աշխարհը չունի…Ներողություն` դերասաններ եւ սերիալներ…
“Գժերի” պահվածքը, խաղը հիշեցնում էր մանկապարտեզի սաների կամ առաջին դասարանցիների հանդեսների միջոցառումները…’,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ