Մարմնավաճառ տարեց քույրերը ֆիլմ կնկարահանեն իրենց կյանքի մասին /վիդեո/
Հոլանդացի երկվորյակ քույրեր Լուիզա եւ Մարտ Ֆոքենսները, ովքեր Ամստերդամի ամենատարեց մարմնավաճառներն են, գրի են առել “կարմիր լապտերների փողոցի” հետ կապված իրենց հուշերը` պատմելով սեքս-ինդուստրիա իրենց մուտքի, սեփական հասարակաց տուն բացելու պայքարների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են կազմակերպել մարմնավաճառների առաջին ոչ պաշտոնական արհմիությունը, հաղորդում է “BBC”-ն:
Քույրերն արդեն սկսել են աշխատել նաեւ իրենց մասին պատմող փաստագրական ֆիլմի վրա, որն ստացել է “Ծանոթություն Ֆոքենսների հետ” վերնագիրը, եւ կպատմի քույրերի մանկության եւ 2-րդ համաշխարհային պատերազմի մասին:
Մարտի Ֆոքենսը դեռեւս շարունակում է մարմնավաճառությամբ զբաղվել` դժգոհելով, որ թոշակը չի բավականեցնում ապրելու համար: Նա արդեն մասնագիտացել է տարեց մարդկանց համար տարբեր կերպարներով հանդես գալու գործում եւ լավ է վաստակում: Քույրերը զարմանում են` ինչպես է իրենց հաջողվել ողջ մնալ այդքան ժամանակ, քանի որ հաճախորդներից ոմանք շատ վտանգավոր են եղել եւ նույնիսկ զենքով են եկել իրենց մոտ: