09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 26, 2012

“Չնայած սովետի ժամանակ սեքս չկար, բայց … “

 “Եթե տարիներ առաջ անպտղության հիմնական պատճառը ինֆեկցիաներն էին, սեռավարակներն ու բորբոքային պրոցեսները, այժմ դրանք մղվել են երկրորդ պլան՝ զիջելով էնդոկրին խախտումներին, որոնք մեծամասամբ կախված են սթրեսներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Վիճակագրությամբ անպտղության ցուցանիշները մեծացել են, շատացել են նաև վիժման դեպքերը: ՛՛Հիմա ծննդաբերում է այն սերունդը, որը մեծացել է մութ տարիներին, նրանց ժամանակ […]

Խաղամոլությունը հայ մարդուն հարիր չէ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ […]

Մոսկվան հրաժեշտ տվեց Պավել Գրաչովին /վիդեո/

Մոսկվան հրաժեշտ է տվել ՌԴ ՊՆ նախկին նախարար Պավել Գրաչովին, ով վախճանվել էր սեպտեմբերի 23-ին ուղեղի հետ կապված հիվանդության պատճառով: Գեներալին հուղարկավորել են ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի գերեզմանից ոչ հեռու, ում կարիերան Գրոչովն առնվազն 2 անգամ փրկել է: 1991-ի օգոստոսին եւ 1993-ի հոկտեմբերին նա որոշումներ է կայացրել, որոնք թույլ են տվել Ելցինին պահպանել իշխանությունը` […]

Առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետեւ` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա […]

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի նամակը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Հարգելի պրն.Մարտին Շուլցին, Մեծարգո Տիար, Ձերդ վսեմության հայտարարությունը` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ հնչեցրել եք Եվրամիության (ԵՄ-ի) հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն պատճառեց նույն ցեղասպանության հետեւանքով իր պատմական հայրենիքից զրկված եւ աշխարհով մեկ սփռված հայությանը ինչի առիթով մեր խորազգաց շնոհակալություններն ենք ուղղում Ձեզ: Ուզում ենք շեշտել, որ դուք Եվրոպական […]

Ջհանգիրյանը մարտի 1-ի գործերով նոր հանձնաժողովի մասին նախագիծը կմտցնի ԱԺ օրակարգ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը պատրաստվում է մտցնել ԱԺ օրակարգ: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի և բացահայտի 2008թ.-ին Երևանում մարտի մեկից-երկուսը կատարված սպանությունները, ՀՀ ոստիկանության ու Գլխավոր դատախազության կազմակերպած միջոցառումների օրինականությունը: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել մեկական […]

Հայաստանը դեռեւս հայցադիմում չի ներկայացրել ՄԻԵԴ` Սաֆարովի գործով

2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանն այսօր` սեպտեմբերի 26-ին, կդառնար 34 տարեկան: Այս առիթով այսօր “Հենարան” ակումբ` լրագրողների հետ հանդիպման էին հրավիրվել Գուրգենի հետ նույն դասընթացներին մասնակցած, Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի անդամ Հայկ Մուկուչյանը եւ միջազգային իրավունքի փորձագետ Լեւոն Գեւորգյանը: Հայկ Մուկուչյանը  ընկերոջը` Գուրգենին  2 բառով […]

… Չենք ուզում քոչեցնեն մեր քաղաքից. չեն հավատում նախագահին

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ վրացիներն այնքան  էլ մեծ հույսեր չեն կապում: Չնայած ամենուրեք քարոզչական պաստառներ են կախված, ընտրատեղամասերը կահավորված են եւ պատրաստ, սակայն քոբուլեթցիների համոզմամբ` ընտրությունները կեղծվելու են: Քոբուլեթիի խանութներից մեկում գնումներ կատարելիս՝ հեռուսատացույցով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթն էր: “Ճանաչո՞ւմ եք մեր աննորմալ նախագահին”,-հայերիս հարցրեց աշխատակցուհիներից մեկը: Մյուսը վրացերենով անմիջապես դիտողություն […]

Ադրբեջանում ձերբակալված հայերն ազատ են արձակվել

Վրաստանի 6 քաղաքացիները, ոոնցից 3-ը հայ են, ազատ են արձակվել եւ արդեն տանն են գտնվում: Այս մասին  “panorama.am”-ին է հայտնել Վրաստանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանը նշել է, որ 6 անձինք, որոնց թվում` 3 հայ, 2 վրացի եւ մեկ ադրբեջանցի են, ձնկնորսությամբ են զբաղվել Ջանդար լճում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված