09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2012

Հայաստան կժամանի Արգենտինայի արտգործնախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը: Այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Հեկտոր Մարկոս Թիմերմանը […]

ՀՀ դեսպանությունը հարյուրավոր նամակներ է ստանում հունգարացիներից

Այս օրերին Հունգարիայում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ նամակներ է ստանում հունգարացիներից կապված Ռամիլ Սաֆորովին Ադրբեջանին արտահանձնելու խայտառակ գործարքի հետ: Հասարակ հունգարացիները խորը վրդովմունքն են հայտնում եւ խստագույնս դատապարտում սեփական կառավարության միաջազգային իրավական  եւ մարդկային բարոյական նորմերը խախտող քայլը: Հունգարացիները նաեւ կոչ են անում հավասարության նշան չդնել Հունգարիայի եւ ներկայիս հունգարական կառավարության միջեւ: Այսպես հունգարացիներից մեկը գրում է. “Այն ինչ արեց հունգարական կառավարությունը եւ […]

Պաշտպանի ուղերձը . Հունգարիան և Ադրբեջանը խախտել են ՀՀ քաղաքացիների իրավունքը

Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից  թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ  հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը: Կացնահարող մարդասպանի […]

Վերջին կիբեր-պատերազմը ցույց տվեց, որ հայկական կայքերն ավելի պաշտպանված են. Սամվել Մարտիրոսյան /վիդեո/

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ստահակի արտահանձնմանը եւ Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ներում շնորհելուն հաջորդեց հայ եւ ադրբեջանցի հաքերների “փոխհրաձգությունը“ : Անցած երկու օրերի ընթացքում սկսվեց իսկական կիբեր-պատերազմ, որից մեր  մասնագետները պատվով դուրս եկան: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ թե հայ, թե ադրբեջանցի հաքերները երկու տիպի հարձակումներ են […]

“Սամվելը պիտի իմանա տակ փորելը ինչա …”

 Henaran.am -ի աղբյուրների փոխանցմամբ` թեեւ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը, սակայն նա իր  կողմնակիցներին եւ աշխատակիցներին կոչ է անում չգնալ ընտրություններին կամ  չքվերակել ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի օգտին: Գյումրեցիներն ասում են`  “Վարդանիկն առաջվանը չէ”: Քաղաքում վերջին ծեծկռտուքից հետո մթնոլորտը հանգիստ է, թեեւ Ղուկասյանը դեռեւս չի հանդարտվում. “Սամվելը պիտի քիչ ձայն […]

Ադրբեջանցիները վայնասուն են սկսում, ինչի արդյունքում ավելանում է կայքերի հաճախելիությունը. Տ. Քոչարյան

Սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ  միացյալ քարտեզի օրն է, որն ստեղծվել է 3 տարի առաջ եւ առաջին անգա ցուցադրվել “ԱԼՄ” հեռուստաալիքի եթերում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպմանը բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով հայտնի է “Փիղ” մականունով, կոչ արեց հայկական գերատեսչություններին ակտիվորեն օգտագործել ՀՀ եւ ԼՂՀ միասնական քարտեզը: Տիգրան Քոչարյանը նշեց, որ միասնական քարտեզի գաղափարաը պատկանում է […]

Կադրային փոփոխություններ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արտաշես Բեյբությանը և Ռուբիկ Քոչարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Տեղեկացննում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Փոշու հետ խառնված “բուրմունք”, իրար գլխի հավաքված մարմիններ ու անծայրածիր խցանում …

 Գերբեռնված երթուղային, ուսանողներ, աշխատանքի շտապող քաղաքացիներ, փոշու հոտի հետ խառնված այլ “բուրմունքներ”, հնամաշ երթուղայինի խցիկում իրար գլխի հավաքված մարմիններ ու անծայրածիր խցանումներ … Սեպտեմբերի 3-ի երկուշաբթիս այսպես սկսվեց: Henaran.am-ի տեսախցիկի ֆիքսած կադրը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Ֆինանսների նախարարության աշխատակիցը ավտոմեքենայով բախվել է աղբատարին

Սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով “Տոյոտա Կարոլա” Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` “Դրախտ” ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող “ԶԻԼ” մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Սարգսյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված