10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստան կժամանի Արգենտինայի արտգործնախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը:

Այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Հեկտոր Մարկոս Թիմերմանը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ