09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2012

Հայ շախմատիստները ֆավորիտների շարքում են Թուրքիայում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է շախմատի 40-րդ Օլիմպիադան, որը համարվում է ամենավարկանշային առաջնությունն այս սպորտաձեւում: Ըստ միջազգային տեղեկատվական գործակալությունների` առաջնության ֆավորիտներն են համարվում Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը: Հայաստանի դրոշի ներքո Ստամբուլում ներկայանում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Կանանց թիմը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, […]

Դատախազի ազատման պատճառը Սյունիքի մարզպե՞տն է

Սյունիքի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը` Սիսիանի դատախազը: Նշենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, երեկ` օգոստոսի 28-ին աշխատանքից ազատվել է Սյունիքի դատախազ Արայիկ Թարվերդյանը: Կապանում շրջանառվող լուրերի համաձայն, դատախազի ազատման հարցում “ավանդ” ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի հարաբերությունները դատախազի հետ այնքան էլ հարթ չէին, ինչն ըստ լուրերի` կապված է երկու տարի […]

Ոստիկանությունը հաստատում է` Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է ծեծկռտուքին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հաստատվում է նախօրեին Գյումրիում տեղի ունեցած վիճբանությանն ու ծեծկռտուքին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությունը: “2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող “Հրաշքների աշխարհ” սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով […]

Թուրքերն իսկապես տգե՞տ են

Ստամբուլում կայացած շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է համաշխարհային շախմատիստների մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված է եղել նաեւ մեր հայրենակից, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Սակայն մեր հայրենակցի լուսանկարի ներքո գրվել է ռուս շախմատիստ Եֆիմ Բոգոլյուբովի անունը: Արդյոք սա պարզապես  տգիտությու՞ն է, թե` հատուկ արված ստորություն:

Ես ոչ մեկից, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել. Սամվել Դարբինյան

Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը այսուհետ անձամբ չի պատասխանելու լրատվամիջոցների հարցերին:  Լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ Սամվել Դարբինյանի լիազորած անձի միջոցով: “Լրագրողները իմ պատասխանները իրենց ուզածի պես են մեկնաբանում, դրա համար էլ ես ոչ մեկի հետ չեմ ուզում խոսել”,- Henaran.am-ին այսօր ասաց  Սամվել Դարբինյանը, երբ փորձեցինք Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ […]

ԿԽՄԿ-ն կնպաստի արտաշիրմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելու գործընթացին

 Աշխարհում զինված հակամարտության և այլ արտակարգ իրավիճակներում անհայտ  կորած անսահման թվով մարդկանց ընտանիքներ տառապում են անորոշությունից՝ լուր չունենալով իրենց հարազատների մասին։ ԿԽՄԿՄինչդեռ պատկան իշխանությունները համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց լիազորությունների սահմաններում պարտավորված են անել ամեն հնարավորը՝ պարզելու համար  անհայտ կորածների հետ տեղի ունեցածը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ օգնելու անհայտ կորածների ընտանիքներին […]

Խնդիրները հենց մեր մեջ են

“Ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ  հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են”: Այսօր` օգոստոսի 29-ին Երեւանում կայացած ասուլիսին նման կարծիք հայտնեց Կրասնոդարի երկրամասի “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ-ի նախագահ, ՌԴ կառավարությանը կից “Ֆինանսական ակադեմիայի տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի “Աշխարհաքաղաքական […]

Հայաստանում կանցկացվի սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն

ՀՀ գովազդի մասին օրենքը ոչ թե խախտվում է, այլ` թերի է, այնտեղ չկան սահմանումները:  Այսօր լրագրողներիn հետ հանդիպմանն ասել է “Աուդիո- Վիզուալ”  լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը եւ հավելել, որ դրանով պայմանավորված, սոցիալական գովազդը եթեր դուրս գալու հնարավորություն չունի: Մինչդեռ, ըստ բանախոսի, սոցիալական գովազդը կարեւոր նշանակություն ունի: Արզուման Հարությունյանի խոսքով, սոցիալական գովազդը սոցիալական այս կամ այն խնդրով պայմանավաորված […]

Օլանդը զարմացած է

Ելիսեյան պալատում կազմակերպված շուրջ 200 երկրների դեսպանների հետ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպան ժամանակ թուրքական “Hurriyet” թերթին տված հարցազրույցում Օլանդը նշել է, որ ինքը տեղյակ չէ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցներում պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառելու մասին: Նա հայտնել է, որ որոշման հեղինակն ինքը չէ եւ խոստացել է ճշտումներ անել ու տեղյակ պահել: Նախագահը պարզաբանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված