09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2012

Երկու տարեկան տղան թունավորվել է էսենցիայից

Քիմիական նյութից (էսենցիայից) թունավորմամբ օգոստոսի 29-ին՝ ժամը 18.05-ին, Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ` 2010 թ. ծնված Արամ Շահբազյանը։ Երեխայի առողջական վիճակը բավարար է գնահատվում:

Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որեւէ ոտնձգության համար կոչ Եվրամիությանը

Եվրոպայի Հայերի Համագումար.  Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որևէ ոտնձգության համար   կոչ Եւրամիությանը, Եւրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, միջազգային հանրային կարծիքին Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից  ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու  անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը  առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել […]

Յուրա Մովսիսյանը` լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յուրա Մովսիսյանը` ըստ ռուսական Championat.com կայքի: Կայքը հարցում է անցկացրել ֆուտբոլային հայտնի մասնագետների, լրագրողների շրջանում, ովքեր իրենց ձայնը տալիս են 3 լավագույն ֆուտբոլիստներին: Օգոստոսին ամենաշատ միավորը` 18 վաստակել է “Կրասնոդար”-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երկրորդը “Զենիթ”-ի  հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է: Եռյակը ավարտում է Ռոման Երյոմենկոն` […]

Ժամանակավոր հանձնաժողով՝ Վերահսկիչի արձանագրած խախտումների համար

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի նիստում կքննարկի խորհրդարանի սեպտեմբերի 10-ից մեկնարկելիք աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող մի շարք նախագծերի վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու հարցը: Դրանց թվում է ընդդիմադիր “Ժառանգություն” խմբակցության անդամների հեղինակած “Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին” որոշման նախագիծը: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը […]

Իրանում մեկնարկել է “Չմիավորման շարժման” 16-րդ գագաթաժողովը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում  այսօր` օգոստոսի 30-ին, մեկնարկում է “Չմիավորման շարժման” գագաթաժողովը: 2 օր շարունակ Թեհրանում կհյուրընկալվեն շարժման անդամ-երկրների ղեկավարները: Սա նրանց 16-րդ հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր henaran.am-ը, Հայաստանը գագաթաժողովին կմասնակցի արտգործնախարարի մակարդակով: “ИТАР-ТАСС”-ի հաղորդմամբ` հանդիպմանը  կմասնակցեն 24 նախագահներ, 3 թագավորներ եւ շուրջ 80 կառավարության ղեկավարներ եւ նախարարներ: հանդիպման գլխավոր թեմաներն են Իրանի […]

Բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետի փաստաբանը հրաժարվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր` օգոստոսի 30-ին դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կշարունակվի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դռնփակ դատավարությունը: Սա թվով 4-րդ նիստն է: Հիշեցնենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը […]

Զույգ մը մերկ կուրծք և հետույք … ամեն ինչ պատրաստ է

Որքան  քիչ  բան է  պետք  ամեն  ինչ   իրար  խառնելու  համար. զույգ  մը  մերկ  կուրծք  և հետույք` ամեն  ինչ  պատրաստ  է… Օրեր  առաջ   հերթական   ՛՛պայթյունը՛՛  տեղի   ունեցավ  Գաֆեսճյան  քանդակների   պուրակում. Կասկադում  տեղադրվեց  նկարիչ, քանդակագործ  Ֆերնանդո  Բոտերոյի  ՛՛Ծխող  կինը՛՛  քանդակը  ու  սկսվե՜ց. ՛՛Այս  ինչ  ահավոր  աշխատանք  է՛՛,  ինչ   խայտառակություն  է, այս  չաղը  սազական  չէ  մեր  ազգին … […]

Թուրքիան պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին իր երկրում տիրող անկարգությունների համար, հաղորդում է “Reuters”-ը: Սիրիական  “Addounia” հեռուստաալիքի եթերում ալ-Ասադը հայտարարել է, որ “Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար”: Հուլիսի 31-ին թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սիրիական Հալեպ քաղաքի փախստականներին: Օգոստոսի 2-ին Թուրքիան հայտնել էր, որ իր զորքերը […]

Սկանդալ. միանգամից 2 կնոջ հետ

Կաթոլիկ Բրազիլիայում մեծ աղմուկ է բարձրացրել նոտարի կողմից թույլատրված  որոշումը, ըստ որի տղամարդը  ամուսնացել է միանգամից 2 կնոջ հետ, որոնց հետ ապրում է ավելի քան 3 տարի որպես մեկ ընտանիք: Կին իրավաբանը, ով  օրինականացրել է բազմակնությունը, համարում է, որ բրազիլական օրենքներով այն չի արգելվում, սակայն մյուս իրավաբաններն այն աբսուրդ են համարում եւ հույս են հայտնել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված