16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սկանդալ. միանգամից 2 կնոջ հետ

Կաթոլիկ Բրազիլիայում մեծ աղմուկ է բարձրացրել նոտարի կողմից թույլատրված  որոշումը, ըստ որի տղամարդը  ամուսնացել է միանգամից 2 կնոջ հետ, որոնց հետ ապրում է ավելի քան 3 տարի որպես մեկ ընտանիք: Կին իրավաբանը, ով  օրինականացրել է բազմակնությունը, համարում է, որ բրազիլական օրենքներով այն չի արգելվում, սակայն մյուս իրավաբաններն այն աբսուրդ են համարում եւ հույս են հայտնել, որ որոշումը կվերանայվի:

Սիրային եռյակի փաստաբանը պարզաբանել է, որ նրանք նման որոշում են կայացրել հանուն իրենց իրավունքների պաշտպանության` ապահարզանի կամ զուգընկերոջ մահվան դեպքում: Ամուսնության վկայականը տղամարդուն եւ երկու կանանց լիարժեք ընտանեկան իրավունքներ է շնորհել:

Նոտար Կլաուդիա դու Նասիմենտու Դոմինգեշը, ով հանձնել է սկանդալային փաստաթուղթը, հայտարարել է, որ ինքն ընդամենը գրանցել է այն, ինչն արդեն գոյություն ուներ երկար տարիներ: Սակայն նրա գործըկերներից ոչ ոք չի կիսում այդ կարծիքը: Եռյակը պատահական չէ դիմել Դոմինգեշին իրենց ամուսնությունը գրանցելու համար: Վերջինս  իր դոկտորական դիսերտացիան նվիրել է հենց բազմակնության խնդրին: Նրան հայտնի են շատ դեպքեր, երբ եռյակ է ամուսնացել, սակայն նախկինում ոչ ոք չէր օրինականացրել նման ամուսնություն:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ