16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրանում մեկնարկել է “Չմիավորման շարժման” 16-րդ գագաթաժողովը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում  այսօր` օգոստոսի 30-ին, մեկնարկում է “Չմիավորման շարժման” գագաթաժողովը: 2 օր շարունակ Թեհրանում կհյուրընկալվեն շարժման անդամ-երկրների ղեկավարները: Սա նրանց 16-րդ հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր henaran.am-ը, Հայաստանը գագաթաժողովին կմասնակցի արտգործնախարարի մակարդակով:

“ИТАР-ТАСС”-ի հաղորդմամբ` հանդիպմանը  կմասնակցեն 24 նախագահներ, 3 թագավորներ եւ շուրջ 80 կառավարության ղեկավարներ եւ նախարարներ: հանդիպման գլխավոր թեմաներն են Իրանի միջուկային ծրագրերը եւ սիրիական հակամարտությունը: Նախատեսված է քննարկել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, իրաքյան, աֆղանական, պաղեստինյան խնդիրների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր դրույթները:

“Չմիավորման շարժումը” հիմնվել է 1961-ին Բելգրադի կոնֆերանսի ժամանակ: Ներկա պահին շարժման անդամ է համարվում 120 երկիր, եւս 17 երկիր ներկայացված է որպես դիտորդ: Շարժման հիմնական սկզբունքն է համարվում ռազմական բլոկներին չմասնակցելը: Շարժման մեջ մտնող երկրները կազմում են ՄԱԿ-ի անդամների 2/3-ը: Այդ երկներում է բնակվում երկրագնդի ողջ բնակչության մոտ 55 տոկոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ