09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2012

ՀԱԿ-ը Գյումրիում թաքուն սատարում է ՀՅԴ-ին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ին հայտնի են դարձել ՀԱԿ-ին մոտ կանգնած  աղբյուրներից, կոնգրեսի վերնախավը վերջերս մի հետաքրքիր որոշում է կայացրել ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Օրերս ՀԱԿ-ի ղեկավարությունը քննարկել է ՀՅԴ-ից ստացված առաջարկը՝ Գյումրիում սատարել ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին։ Տեր-Պետրոսյանը հետաքրքրություն է ցուցաբերել “հին բարեկամ” Դաշնակցության առաջարկին եւ հրահանգել է քննարկել […]

Դատական աշխատողներն անհանգստացած են. Հրապարակ

“Հրապարակ”-ը նշում է, որ  ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան` դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն անելու: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքել, ոչ հաստատել են: Սակայն, թերթի տեղեկություններով, դատական համակարգի ներկայացուցիչներն անհանգստացած են` գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական “կլիզման” անել հենց իրենց նստավայրում:

Բենզինի անհարկի թանկացում. Հայկական ժամանակ

Երեկ առավոտից Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ: “Ռեգուլյար” տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 1500 դրամով, “Պրեմիումը”` 520 դրամով, “Սուպերը”` 550 դրամով: Այս մասին տեղեկացնում է ”Հայկական ժամանակ”-ը: Բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 16-ին: Այդ օրը “Ռեգուլյարի” մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց` […]

Փայտով վառարանները օրակարգում. Առավոտ

Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար: Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, “Առավոտի” հետ զրույցում ասել է, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: […]

Տուգանք` բարձրաձայն սեքսի համար

Ավստրալիայի հարավում ձերբակալվել է մի զույգ, որը պարբերաբար խախտել է օրենքը` սեքսի ընթացքում լռություն պահպանելու վերաբերյալ: Այժմ 34-ամյա Ջեսիկա Էնջելին եւ 45-ամյա Քոլին Մաքենզիին սպառնում է տուգանք` 4 հազար ավստրալական դոլարի չափով: Իրավապահ մարմիններևի տվյալներով` հարեւանները մշտապես դժգոհում են զույգից: 2012-ի ապրիլից ոստիկանները զույգի մոտ են եկել ավելի քան 20 անգամ: Վերջին այցի ժամանակ ոստիկաններն […]

ԱԺ-ն սրբագրելու փոխարեն

 “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է կուսակցություն բացել: Նշենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ “Ազատ դեմոկրատներ” կուսկացությունը լքած Արարատ Զուրաբյանի հետ Սեյրանյանը մտադիր է կուսկացություն հիմնելու: “Ես մեծ սիրով իմ թերթն եմ խմբագրում եւ նման մտադրություն չունեմ: Հետաքրքիր է, որ տեղդ նստած ես քեզ […]

Զինվորականները մերկացել են` հանուն արքայազնի

Բրիտանացի զինվորակնները լայնծավալ շարժում են սկսել համացանցում` ի աջակցություն բրիտանական արքայազն Հարրիի, որը վերջերս հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում` կապված “մերկ” լուսանկարների հետ: Նրանք ֆլեշմոբ են կազմակերպել, որի շրջանակներում մերկ լուսանկարվել են եւ ստացված լուսանկարները տեղադրել “Facebook” սոցիալական ցանցում: “Աջակցություն արքայազն Հարրիին` մերկ ողջույնով” խմբում գրանցված է արդեն շուրջ 12 հազար մարդ: դրանք ոչ միայն […]

Թաթան` քաղաքական գովազդի տակ

Սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում պայքարելու են գործող քաղաքապետ, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը եւ ՀՀԿ-ական, “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի տնօրեն  Աշոտ Հայրապետյանը: Գործող քաղաքապետը սեպտեմբերի 2-ին Կապանում կազմակերպում է Թաթայի մենահամերգը: Սրան անդրադարձել է “Կապանի ապագան որոշում է կապանցին” քաղաքացիական նախաձեռնությունը: “Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները անհանգստացնում են Կապանի քաղաքացիներին եւ հատկապես մեր քաղաքացիական նախաձեռնության անդամներին: […]

Մարզիչն ինքնասպան է եղել սաների պարտության պատճառո՞վ

Ռուսաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովին կախված են գտել խորվաթական Պորեչե քաղաքի հյուրանոցի իր համարում,գրում է խորվաթական “24sata” պարբերականը: Ոստիկանությունը չի բացահայտել մահվան հանգամանքների մանրամասները, ներկա պահին հետաքննություն է ընթանում: Հյուրանոցի աշխատակիցները եւս հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Ինչպես հաղորդում է “Советский спорт”-ը, վերջին ամիսների ընթացքում մարզիչը հաճախակի դժգոհում էր ուժեղ գլխացավերից: Ռուսական ԶԼՄ-ները գրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված