16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բենզինի անհարկի թանկացում. Հայկական ժամանակ

Երեկ առավոտից Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ: “Ռեգուլյար” տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 1500 դրամով, “Պրեմիումը”` 520 դրամով, “Սուպերը”` 550 դրամով: Այս մասին տեղեկացնում է ”Հայկական ժամանակ”-ը:

Բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 16-ին: Այդ օրը “Ռեգուլյարի” մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց` գինը դարձավ 490, երեկ էլ` 500 դրամ:

Փաստորեն, ընդամենը երկու շաբաթում բենզինը Հայաստանում թանկացավ ավելի քան 6 տոկոսով: Թերթը նկատում է, որ համաշխարհային շուկայում բենզինի գնի չնչին աճ նկատվում է, սակայն դա ամբողջությամբ “չեզոքացվում է” դրամի արժեվորմամբ: Դրամը վերջին շրջանում արժեվորվել է մոտ 2 տոկոսով:

Այլ կերպ ասած, բենզինի այսպիսի թանկացումը պատճառաբանված չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ