Տուգանք` բարձրաձայն սեքսի համար
Ավստրալիայի հարավում ձերբակալվել է մի զույգ, որը պարբերաբար խախտել է օրենքը` սեքսի ընթացքում լռություն պահպանելու վերաբերյալ: Այժմ 34-ամյա Ջեսիկա Էնջելին եւ 45-ամյա Քոլին Մաքենզիին սպառնում է տուգանք` 4 հազար ավստրալական դոլարի չափով:
Իրավապահ մարմիններևի տվյալներով` հարեւանները մշտապես դժգոհում են զույգից: 2012-ի ապրիլից ոստիկանները զույգի մոտ են եկել ավելի քան 20 անգամ: Վերջին այցի ժամանակ ոստիկաններն արգելել էին զույգին բարձր ձայներ արձակել առնվազն 72 ժամ, սակայն Էնջելը եւ Մաքենզին խախտել են նաեւ այդ արգելքը: Ոստիկանները նրանց տարել են տնից` արգելելով սեքսով զբաղվել: Մաքենզին արգելքը “ծայրահեղ քայլ” է համարել եւ ամեն ինչում մեղադրել ընկերուհուն: “Օրվա ընթացքում մենք սեքսով ենք զբաղվում 4-7 ժամ: Ինձ թվում է` ես կմահանամ սրտի կաթվածից: Նա գրեթե սպանում էր ինձ”,-դժգոհել է ավստրալացին ընկերուհուց:
Մաքենզին եւ Էնջելն առաջին ավստրալացիներն են, ովքեր պատասխանատվության կենթարկվեն 1993-ին ընդունված օրենքը խախտելու համար: Ավստրալիայում աղմուկը հավասարազոր է շրջակա միջավայրի աղտոտմանը: