02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԺ-ն սրբագրելու փոխարեն

 “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է կուսակցություն բացել: Նշենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ “Ազատ դեմոկրատներ” կուսկացությունը լքած Արարատ Զուրաբյանի հետ Սեյրանյանը մտադիր է կուսկացություն հիմնելու: “Ես մեծ սիրով իմ թերթն եմ խմբագրում եւ նման մտադրություն չունեմ:

Հետաքրքիր է, որ տեղդ նստած ես քեզ համար ու շուրջդ ամեն խոսակցություն  պտտվում է ”,-ասաց Ս.Սեյրանյանը: Ինչ վերաբերվում է  Արարատ Զուրաբյանին, ապա Սաթիկ Սեյրանյանը առավել քան համոզված է, որ Զուրաբյանը կարող է առանձին քաղաքական ուժ դառնալ: “Ես լավ գիտեմ նրա հայացքները, մտածելակերպը եւ Զուրաբյանի նման մարդիկ քիչ են: Կարծում եմ, ճիշտ կլինի որ նա զբաղվի քաղաքականությամբ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ