Զինվորականները մերկացել են` հանուն արքայազնի
Բրիտանացի զինվորակնները լայնծավալ շարժում են սկսել համացանցում` ի աջակցություն բրիտանական արքայազն Հարրիի, որը վերջերս հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում` կապված “մերկ” լուսանկարների հետ: Նրանք ֆլեշմոբ են կազմակերպել, որի շրջանակներում մերկ լուսանկարվել են եւ ստացված լուսանկարները տեղադրել “Facebook” սոցիալական ցանցում:
“Աջակցություն արքայազն Հարրիին` մերկ ողջույնով” խմբում գրանցված է արդեն շուրջ 12 հազար մարդ: դրանք ոչ միայն զինվորականներն են, այլ նաեւ նրանց կանայք, երեխաները եւ նույնիսկ տնային կենդանիները: Սկզբում ակցիային մասնակցում էին միայն բրիտանացի զինվորականները, իսկ այժմ նրանց են միացել նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ: Թագավորական ընտանիքը եւ անձամբ Հարրին դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել համացանցում ընթացող ակցիան:
Հարրիի անվան շուրջ ծագած սկանդալը շարունավում է արդեն մեկ շաբաթ: Օգոստոսի 21-ին “ТMZ.com” կայքում են հայտնվել արքայազնի եւ մի աղջկա մերկ լուսանկարները Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում: Ըստ որոշ տեղեկությունների` արքայազնը մերկ է մնացել գրազով բիլիարդ խաղալու արդյունքում: Թագավորական ընտանիքն արդեն հայտարարել է, որ լուսանկարները կեղծ են: