17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զույգ մը մերկ կուրծք և հետույք … ամեն ինչ պատրաստ է

Որքան  քիչ  բան է  պետք  ամեն  ինչ   իրար  խառնելու  համար. զույգ  մը  մերկ  կուրծք  և հետույք` ամեն  ինչ  պատրաստ  է…

Օրեր  առաջ   հերթական   ՛՛պայթյունը՛՛  տեղի   ունեցավ  Գաֆեսճյան  քանդակների   պուրակում. Կասկադում  տեղադրվեց  նկարիչ, քանդակագործ  Ֆերնանդո  Բոտերոյի  ՛՛Ծխող  կինը՛՛  քանդակը  ու  սկսվե՜ց. ՛՛Այս  ինչ  ահավոր  աշխատանք  է՛՛,  ինչ   խայտառակություն  է, այս  չաղը  սազական  չէ  մեր  ազգին … Մարդկանց  որոշ  խումբ  մոռացավ, որ  ՛՛Ծխող  կինը՛՛  արվեստի  գործ  է, այլ ոչ թե  ՛՛ հարևանի   մերկ  կինը՛՛…

 

Վերջին օրերի “թոփ” թեմայի շուրջ  Henaran.am-ի  թղթակիցը  զրուցեց Իտալիայում բնակվող հայազգի նշանավոր  քանդակագործ Վիգեն Ավետիսի  հետ: Նրա կարծիքով`աշխատանքը  իսկապես  հաջողված  է.

՛՛Անհաջողություն  է, երբ  արվեստի  գործն  աննկատ  է  մնում, իսկ  երբ  քննարկման  առարկա  է  դառնում, դա  արդեն  նշանակում  է, որ  դիպել  են  նշանակետին:  Բոտերոյի  երեք  քանդակները  ցուցադրվել  են  Երևանում. դա  մեծ  նվաճում  է, որի   համար  ես  շնորհակալություն  եմ  հայտնում  Գաֆեսճյան  ընտանիքին:

Իսկ  քանդակի  ընդունելության  պատկերն  այսպիսին  է, երբ  չտեսությունն  ու  անբավարարվածությունը  միախառնվում  են,  ցածր  ինտելեկտը  ու  ռաբիսի  կլկլոցները  փակում  են  շատերի   հոգու  աչքերը՛՛,-նշեց քանդակագործը:

Սեդա   Մանուկյան

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ