01 Մարտի, Saturday, 2025
KFC

Դատախազի ազատման պատճառը Սյունիքի մարզպե՞տն է

Սյունիքի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը` Սիսիանի դատախազը: Նշենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, երեկ` օգոստոսի 28-ին աշխատանքից ազատվել է Սյունիքի դատախազ Արայիկ Թարվերդյանը:

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն, դատախազի ազատման հարցում “ավանդ” ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի հարաբերությունները դատախազի հետ այնքան էլ հարթ չէին, ինչն ըստ լուրերի` կապված է երկու տարի առաջ Կապանում տեղի ունեցած սպանության գործի բացահայտման հետ: Այս գործին առնչվում էին  մարզպետի թիկնապահները:

Henaran.am-ին չհաջողվեց Արայիկ Թարվերդյանից ճշտել ազատման պատճառը: Վերջինս խիստ անհասանելի էր եւ մեր աղբյուրների փոխանցմամբ, գործերն է հանձնում նոր պաշտոնակատարին:

Նշենք նաեւ, որ Արայիկ Թարվերդյանի ազտաման պատճառը պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ