09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2012

Բիոզուգարաններն օգտակար են ոչ միայն առողջության, այլ նաեւ գյուղատնտեսության համար. Լիլիկ Սիմոնյան

“Հայ կանայք` հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի” ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանն այսօր` հուլիս 24-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում բիոզուգարանների տեղադրման մասին: ՀԿ-ն նման զուգարաններ է տեղադրել Հայաստանի  Ֆանտան, Հայանիստ եւ Խաչփար գյուղերում, որտեղ կամ կոյաղաջուր չկա, կամ գրունտային ջրերն այնքան բարձր են, որ հորային զուգարաններ հնարավոր չէ կառուցել: Լիլիկ Սիմոնյանը նշեց, […]

“Գրանդ Չերոկի”-ի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային

Արարատ-Վեդի ճանապարհի 2-րդ կմ-ին, հուլիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, “Գրանդ Չերոկի” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային: Վրաերթի ենթարկողը երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ կատարվում է քննություն:

Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում. Սերգեյ Նարիշկին

“ՌԴ եւ ՄԽ ջանքերն ուղղված են նրան, որ արդեն մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել պահպանվող տարաձայնությունները եւ միմյանց ընդառաջ քայլ կատարեն”,-այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ նախագահության  եւ գիտնականների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: “Ամուր խաղաղության հաստատման  գործում օժանդակելու ՌԴ անկեղծ ցանկության մասին […]

Լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն աճում են. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն աճում են: Նա նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակում կոմիտեն գրանցել է լրագրողների եւ լրատվամիջոցների 23 խախտում, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների հանդեպ ճնշում գործադրելու 10 դեպք եւ եւս 10 դեպք` տեղեկություններ […]

Չկա հարց, որի շուրջ մեր երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ լինեն. Սերգեյ Նարիշկին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթացքի մեջ է ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության, առաջատար գիտանականների եւ գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն էր ուղենշել հայ եւ ռուս գիտնականների միջեւ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության ուղիները: Սերգեյ Նարիշկինին ուղեկցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով հյուրին […]

Սիրիայի նախագահը քիմիական զենք է պահեստավորում երկրի սահմանների վրա

Սիրիական իշխանությունները քիմիական զենք են տեղադրել սահմանամերձ քաղաքների օդանավակայաններում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը` հղում անելով Սիրիական ազատագրական բանակի ապստամբների հրամանատարությանը: Ապստամբների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հայտնի են այն բոլոր վայրերը, ուր իշխանությունները տարել են քիմիական զենքը եւ բոլոր անհրաժեշտ սարքավորումները` դրա գործարկման համար: Ազատագրական բանակի ներկայացուցիչները կարծում են, որ այս քայլով Բաշար ալ-Ասադի […]

Անելու ենք հնարավորը` համակարգը զերծ պահելու կոռուպցիոն ու բյուրոկրատական քաշքշուկներից. Հրայր Թովմասյան

“Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ համակարգը զերծ պահենք կոռուպցիոն եւ բյուրոկրատական քաշքշուկներից”,-այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՀՀ իրավական եւ դատական համակարգի բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրի ներկայացմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որի համար ծրագիրը կյանքի կոչելը պատվի հարց է:  Համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացումը, […]

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արեւելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը եւ Վիլնյուսում […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը. ԱԳՆ

“Ինչպես հայտնի ասույթն է պնդում, որքան մեծ է սուտը այնքան ավելի հեշտ է դրան հավատալ: Թերեւս ադրբեջանական դիվանագիտության պատասխանատուներին այս միտքը շատ է դուր եկել: Չնայած թե դիվանագիտության տեսաբանները, թե պրակտիկ դիվանագետները նշում են, որ  ժամանակակից աշխարհի դիվանագետի համար առաջին սկզբունքներից մեկը ազնվությունն է, մեր հարեւանի դիվանագետները շարունակում են տեղեկատվական դաշտը “հարստացնել” բացահայտ սուտ տեղեկություններով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված