29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը. ԱԳՆ

“Ինչպես հայտնի ասույթն է պնդում, որքան մեծ է սուտը այնքան ավելի հեշտ է դրան հավատալ: Թերեւս ադրբեջանական դիվանագիտության պատասխանատուներին այս միտքը շատ է դուր եկել: Չնայած թե դիվանագիտության տեսաբանները, թե պրակտիկ դիվանագետները նշում են, որ  ժամանակակից աշխարհի դիվանագետի համար առաջին սկզբունքներից մեկը ազնվությունն է, մեր հարեւանի դիվանագետները շարունակում են տեղեկատվական դաշտը “հարստացնել” բացահայտ սուտ տեղեկություններով:

Այսպես, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Շվեցարիայում եւ Լիխտենշտեյնում Ադրբեջանի դեսպանությանը, տեղեկություն էին տարածել, թե իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս եւ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային
ամբողջականությանը:

Բնականաբար, լավ ծանոթ լինելով ադրբեջանական դեսպանատների տարածած տեղեկությունների “հավաստիության աստիճանին”, առաջին միտքը, որը գալիս է այս հաղորդագրությունը կարդալուց հետո, այն շվեյցարացիներից ճշտելն է: Եվ ասեմ, որ ամենեւին չզարմացանք, երբ  ի պատասխան մեր հարցման` Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ իրենք որեւէ պաշտոնական հայտարարություն չեն արել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ավելին, Շվեյցարիայում դիվանագիտական անցուդարձին լավատեղյակ աղբյուրներից մեզ փոխանցեցին, որ իրականում ադրբեջանցիները պաշտոնական նոտա են գրել շվեյցարական ԱԳՆ` խնդրելով հանդես գալ դատպարտող հայտարարությամբ, սակայն շվեյցարացիները պատասխանել են, որ երբեք նման դեպքերում պաշտոնական հայտարարություն չեն արել եւ հիմա էլ չեն անի:

Այստեղ են ասել` “ստի ոտքը կարճ է լինում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ