Սիրիայի նախագահը քիմիական զենք է պահեստավորում երկրի սահմանների վրա
Սիրիական իշխանությունները քիմիական զենք են տեղադրել սահմանամերձ քաղաքների օդանավակայաններում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը` հղում անելով Սիրիական ազատագրական բանակի ապստամբների հրամանատարությանը:
Ապստամբների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հայտնի են այն բոլոր վայրերը, ուր իշխանությունները տարել են քիմիական զենքը եւ բոլոր անհրաժեշտ սարքավորումները` դրա գործարկման համար: Ազատագրական բանակի ներկայացուցիչները կարծում են, որ այս քայլով Բաշար ալ-Ասադի վարչակարգը փորձում է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա:
Նախօրեին Սիրիայի ԱԳ նախարար Ջիհադ Մակդիսին հայտարարել է, որ իր երկիրը կարող է կիրառել քիմիական զենք օտարերկրյա միջամտությունների դեպքում: Չինովնիկը հատուկ ընդգծել է, որ կառավարությունը ոչ մի դեպքում քիմիական զենք չի օգտագործի իր քաղաքացիների դեմ:
Մակդիսիի հայտարարությունից հետո Սիրիային քիմիական զենք չօգտագործելու նախազգուշացում է արել Պենտագոնը, իսկ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը նշել է, որ նման զենքի կիրառումը “դատապարտելի” կլինի:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերի եւ նրա հակառակորդների միջեւ հակամարտությունն սկսվել է 2011-ի մարտին: Այս ընթացքում հակամարտության զոհն է դարձել ավելի քան 17 հազար մարդ: