02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Մեղադրյալը ամաչե՞ց աղջկա հայացքից. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:   Թերթը հիշեցնում է, որ  հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: […]

Անվտանգ սնունդ ենք ուտելու. Ազգ

Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրոմիության պահանջներին, մասնավորապես ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Կառավարության այս որոշման առնչությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան ներքին հսկողությունՙ լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներում նրանք պարբերաբար պարտավոր են ստուգել իրենց արտադրած սննդամթերքը: Սակայն եթե շուկայում հայտնաբերվի որեւէ սննդամթերք, որը […]

Նախընտրական քարոզարշավ “Ֆեյսբուք”-ում.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ ”Չորրորդ ինքնիշխանություն” թերթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը եւս գրանցվել է Facebook սոցիալական ցանցում. Այսուհետ Սահակյանը եւս այդ ցանցում պաշտոնական էջ կունենա: Թերթը հիշեցնում է, , որ մինչ այդ ցանցում գրանցվել էր արդեն  նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, Սահակյանն արդեն հասցրել է բավական ուշագրավ հաղորդագրություն թողնել իր պաշտոնական էջում, […]

Լրագրողները պատգամավորներից շատ են. Երկիր

“Երկիր” օրաթերթի  տեղեկություններով Աժ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը: 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերեւներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ […]

ՀՀԿ-ի որսորդներն ու ԲՀԿ-ի Գելը. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկը միջանցքում բարձրաձայն հարցնում էր. “Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի ուր է Գելը, կարո՞ղ է իմանաք”: ՀՀԿ-ականներից մեկը մոտեցավ նրան ու “գողական” ձայնով, թե` “քուր ջան, ըտենց մի ասա”: Լրագրողն անակնկալի եկավ: “Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են` ըտենց մի ասա”, ու ցույց տվեց […]

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Տղամարդը աստվածային հանգստությամբ հենվում է բարձին: Նրա կոպերը փակվում են, շնչառությունը հանդարտ է, իսկ շուրթերին` թեթեւ ժպիտ: Եվ այդ պահին նրա դեմքին է նայում դժգոհ զուգընկերուհու դեմքը, որը բողոքում է. “Իսկ զրուցե՞լը”: Համաձայնեք, սա այն իրավիճակն է, որն առկա է աշխարհի բոլոր ննջարաններում: Ժամանակակից տղամարդիկ հաճախ իրենց կանանցից թաքուն ընթերցում են նրանց “կանացի” ամսագրերը, որպեսզի […]

Քաջարանն այլեւս չի հետաքրքրում. Սյունիքի մարզպետը հանքը վաճառել է

Քաջարան գյուղն այսուհետ չի հետաքրքրի Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Գեղվաձորի հանքը եւ ներդրումներ է անելու այդտեղ: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Քաջարան գյուղը ճանաչվել էր գերակա շահ եւ տրվել էր կոմբինատին: Սա զայրացրել էր քաջարանցիներին, որոնք բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպեցին: Կոմբինատի մասնագետներն […]

Մարգարը դեռ մտածում է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի հետ չի քննարկել Կենտրոն եւ Նորք Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  վճիռը: Հիշեցնենք, որ  դատավոր Մխիթար Պապոյանը Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: “Մինչեւ հունիսի 30-ը դեռ ժամանակ ունեմ, կքննարկեմ Օհանյանի հետ եւ պարզ կլինի, թե ինչ ենք […]

Հրաժեշտի հանդիպում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով  իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի