Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո
Տղամարդը աստվածային հանգստությամբ հենվում է բարձին: Նրա կոպերը փակվում են, շնչառությունը հանդարտ է, իսկ շուրթերին` թեթեւ ժպիտ: Եվ այդ պահին նրա դեմքին է նայում դժգոհ զուգընկերուհու դեմքը, որը բողոքում է. “Իսկ զրուցե՞լը”:
Համաձայնեք, սա այն իրավիճակն է, որն առկա է աշխարհի բոլոր ննջարաններում: Ժամանակակից տղամարդիկ հաճախ իրենց կանանցից թաքուն ընթերցում են նրանց “կանացի” ամսագրերը, որպեսզի հասկանան` ինչպես նրանց հաճոյանան: Մի կանոն նրանք արդեն հաստատ գիտեն` կնոջն անհրաժեշտ է նախերգանք եւ…շաղակրատանք:
Հարցված կանանց մեծ մասը անկեղծորեն խոտովանել է, որ սեքսից հետո խոսելն այքան էլ կարեւոր չէ իրենց համար: Օրգազմից հետո զգացվող թեթեւությունը թուլացնում է եւ նույնիսկ պայծառեցնում միտքը, բայց ոչ բոլորի մոտ:
Կանայք հարցման ընթացքում ամենաբազմազան պատասխաններն են տվել, սակայն միմյանց մարմինների բացահայտումից հետո անհրաժեշտություն է առաջանում հոգիները բացահայտել եւ, ամենայն հավանականությամբ, սեռն այստեղ կապ չունի:
Այնուամենայնիվ, շատ կանայք են խոսում սեքսից հետո: Նման դեպքերում մեկ խորհուրդ կարող է լինել` զրուցեք կատվի հետ, նա դեմ չի լինի: