Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Միլլի անունով բենգալյան կատուն “աշխատանքի է ընդունվել” եւ կհսկի խաղալիքների պահեստը: Պահեստին կից խաղալիքներն արտադրող ֆաբրիկայի աշխատակցի խոսքով` կենդանուն որոշել են “վարձել”, քանի որ նա տարբեր մակերեւույթներով մագլցելու, ինչպես նաեւ բարձր մլավելու կարողություններ է ցուցադրել: Ֆաբրիկայում պատմել են, որ Միլլիին որոշել են “աշխատանքի ընդունել” այն բանից հետո, երբ նա սկսել է հաճախակի հայտնվել ձեռնարկության տարածքում: […]