08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Միլլի անունով բենգալյան կատուն “աշխատանքի է ընդունվել” եւ կհսկի խաղալիքների պահեստը:

Պահեստին կից խաղալիքներն արտադրող ֆաբրիկայի աշխատակցի խոսքով` կենդանուն որոշել են “վարձել”, քանի որ նա տարբեր մակերեւույթներով մագլցելու, ինչպես նաեւ բարձր մլավելու կարողություններ է ցուցադրել:

Ֆաբրիկայում պատմել են, որ Միլլիին որոշել են “աշխատանքի ընդունել” այն բանից հետո, երբ նա սկսել է հաճախակի հայտնվել ձեռնարկության տարածքում: Նրանք կարծում են, որ այժմ խաղալիքները լավ կհսկվեն: Որպես աշխատավարձ` կատվին առաջարկում են կատվի կեր եւ ձուկ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ