02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բաղդադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը 14 մարդու կյանք է խլել: Եւս 106-ը վնասվածքներ են ստացել 2 ռումբերի պայթյունի արդյունքում: Տեղի ոստիկանները ենթադրում են, որ այս գրոհները շիաների համայնքին ուղղված ահաբեկչությունների շարքի շարունակությունն են:

Ինչպես հաղորդում է “Associated Press”-ը, առաջին ռումբը պայթել է Բաղդադի ծայրամասերում գտնվող  Հուսեյնյա թաղամասի շուկայի տարածքում: 2-րդ պայթյունի զոհն են դարձել նրանք, ովքեր փորձել են օգնել առաջինից տուժածներին: Նախնական տվյալներով` ռումբերը գործարկել են շիաների հակառակորդներ սունիները:

Այս ամսվա ընթացքում Իրաքում արդեն ավելի քան 130 մարդ է դարձել ահաբեկչությունների զոհ:

Կրոնական 2 համայքների միջեւ հակամարտությունը պատմականորեն ձեւավորված բնույթ ունի: Սունիները կազմոմ են Իրաքի բնակչության 66 տոկոսը, շիաները` 34 տոկոսը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ