09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2012

Խոջալուն` Անկարայո՞ ւմ

Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»: Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը, տեղեկացնում է, որ Անկարայի Բոյուքշեհերի թաղապետարանի կողմից ընդունված որոշման համաձայն, հունիսի 12-ին Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող եւ 558 223 բնակիչ ունեցող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»: Խոջալուի պողոտան  իրար է կապում Անկարայի Շահինթեփե, Շիրինթեփե, Միսկեթ և Դութլուկ թաղամասերը:

Զուլոյա՞նը, Կարապետյա՞նը, թե՞ Մարգարյանը

“Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակի  անցողիկ տեղերում գտնվող թեկնածուները անհամբեր սպասում են, թե նրանից ով կդառնա պատգամավոր: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը քաղաքաշինության նախարարի պաշտոնում առաջադրել է Սամվել Թադեւոսյանին, որը պատգամավոր էր ընտրվել համամասնական ցուցակով: Նա ցուցակի 8-րդ համարն էր: ՕԵԿ ցուցակի 9-րդ հորիզոնականում Նելսոն Զուլոյանն է, իսկ 10-ում` Դավիթ Կարապետյանը: Դեռ պարզ չէ նրանցից ով է […]

Ջասթին Բադդն ավարտեց իր առաքելությունը

Այսօր  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Այս մասին  Henaran.am- ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և […]

Բաց նամակ Հայաստանի նախագահին

 Պարո´ն նախագահ, ուզում եմ հավատալ, որ մենք էլ ենք պետություն, կամ ուզում ենք պետություն դառնալ: Բա որ պետություն ենք, այդ ինչպես է, որ Հունգարիայի Հանրապետության նախագահին 20 տարի առաջ կատարած գրագողության համար զրկել են գիտական աստիճաններից, կոչումներից եւ հանրապետության նախագահի պաշտոնից, իսկ մեզ մոտ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանին ոչ միայն չեն զրկում գիտական […]

Նալբանդյանը կմեկնի Փարիզ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 18-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով կմեկնի Ֆրանսիա: Այս մասին   Henaran.am- ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկական պատվիրակության ձեռնարկումը` Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում

Ռիո դե Ժանեյրոյի “Ռիո Ցենտրո” կենտրոնում հունիսի 15-ին Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել “Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ” խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի եւ Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի աջակցությամբ եւ մասնակցությամբ:  ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  Henaran.am-ին- տեղեկացրին, որ միջոցառման ընթացքում ներկայացվեցին այս […]

Այրվել են ենթակայաններ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ այսօր առավոտյան` ժամը 04:47-ին, այրվում էր Տավուշի մարզի Դովեղ գյուղի էլեկտրական ենթակայանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել` 05:21-ին: Այրվել է ենթակայան` մոտ 10 քմ մակերեսով: Հունիսի 15-ի երեկոյան էլ  ենթակայան է հրդեհվել Լոռու մարզի Հալավար գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական […]

Իտալացին` Արարատի եւ Նոյյան տապանի հետքերով

Հունիսի 14-ին, Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի “Արարատ` Նոյյան տապանի հետքերով” գրքի շնորհանդեսը: Henaran.am -ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան, […]

Շառլ Ազնավուրի հանդիպումը Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը  օրերս հանդիպեց Միգրացիայի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Ուիլյամ Սվինի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպության ընդհանուր գործունեությունը և Հայաստանում իրականացվող ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքից: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված