19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իտալացին` Արարատի եւ Նոյյան տապանի հետքերով

Հունիսի 14-ին, Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի “Արարատ` Նոյյան տապանի հետքերով” գրքի շնորհանդեսը:

Henaran.am -ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան,  Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները:

Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ  այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը  մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:

Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու  քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով  ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:

 Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող  Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստավայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում,  մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական  շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ